Հա

Քաղաքական

Items filtered by date: Երեքշաբթի, 03 Նոյեմբերի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Published in Միջազգային

«alikonline.ir» - Նոյեմբերի 2-ին եւ լոյս 3-ի գիշերւայ ընթացքում ՊԲ զօրքերը պաշտպանողական մարտեր են վարել արեւելեան, հարաւ-արեւելեան եւ հարաւային ուղղութիւններում: Այս մասին յայտնում են ՊԲ-ից։

Իւրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշւած հատւածներում խոցել են յայտնաբերւած աւտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպէս նաեւ 1 տանկ:

Արեւելեան ուղղութեամբ ճակատային գծի փոքր հատւածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը յետ են քաշւել՝ զբաղեցնելով յետագայ մարտական գործողութիւնների համար առաւել նպաստաւոր բնագծեր:

Առաւօտեան հարաւային ուղղութեամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային եւ կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակ՝ պատճառելով կորուստներ եւ ստիպելով յետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաեւ հիւսիսային ուղղութեամբ թշնամական ուժերի նախայարձակ ակտիւութիւնը: Այս պահին մարտավարական առաւելութիւնը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակւում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը:

Էջ 2, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։