MENU
Պետական սեկտորը գնաճի դէմ պայքարի առաջամարտիկը պէտք է լինի: Այս մասին այսօր՝ յուլիսի 26-ին, Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Շաբաթ 25 յուլիս 2020-ին, Ս. Թադէոս Առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի տօնի առիթով, Ս. Թադէի վանքի Մայր խորանից, Ս. Թադէոս Առաքեալի Աջով օրհնութիւն բաշխւեց մեր ժողովրդի զաւակներին, որոնցից շատեր ցանկանալով ցանկանում էին այս տարի մասնակցել Ս. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան:
Իւրի Վարդանեանն իր մարզական սխրանքով եւ համաշխարհային ռեկորդներով մէկ երեկոյի ընթացքում մտաւ սպորտի եւ մասնաւորապէս ծանրամարտի պատմութեան մէջ: Մոսկովեան օլիմպիադայից 40 տարի անց հիմա էլ դժւար է մոռանալ այն, ինչ արեց երկաթախաղի հայ վարպետը:
Կիրակի՝ 2020 թւականի յուլիսի 26-ի առաւօտեան ժամը 8։00-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ ի յիշատակ վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական հիւսիս-արեւելեան սահմանի՝ ՀՀ Տաւուշի մարզի ուղղութեամբ ադրբեջանական բանակի ռազմական սադրիչ գործողութիւնների արդիւնքում զոհւած 5 հայ զինւորների։
Յուլիսի 27-ի սխրագործութեան նախօրէին, դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է գործողութեան մասնակից տղաներից՝ Սարգիս Աբրահամեանի՝ իր մօրն ուղղւած վեջին նամակին.
Ուզո՞ւմ էք հասկանալ նիկոլական քարոզչութեան էութիւնը, համեմատէք Մարգարիտա Սիմոնեանի ու Ալեքսէյ Նաւալնու նկատմամբ Հ1-ազատութիւն-ֆէյքազոմբիական բանակի վերաբերմունքը։
Փնտռեցէ՛ք, եւ պիտի գտնէք, որ մէն մի հայու էութեան մէջ կան մասնիկներ՝ ոճրագործ թշմանին պատժելու ելած մեր ֆետայիներէն, մասնիկ մը՝ Թեհլիրեաններէն, Շիրակեաններէն ու Դրօներէն, պտղունց մը՝ Լիզպոնի ու անոնց ժամանակակից մեր հերոսներէն, ու դեռ բազում հիւլէներ՝ Արցախի, Տաւուշի ու Հայաստանի այլ շրջանները պաշտպանող՝ երէկի ու այսօրուան քաջերէն, հերոսներէն, որոնց անուններն իսկ կը դաւանինք իբրեւ պատգամ:
Մոսկւայում կալանաւորւել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների առնչութեամբ երեք ադրբեջանցի խուլիգանութեան յատկանիշներով քրէական գործի շրջանակում:
Երէկ՝ 25 յուլիսի 2020 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին, որ շաբաթական հերթականութեամբ այցելում է Սրբազան Հօր: