MENU
Սոյն գրութեամբ, թեմիս հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ չորեքշաբթի, օգոստոսի 19-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդը մասնակցութեամբ քահանայից դասի եւ Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետների, գումարեց յատուկ նիստ քննարկելու համար եկեղեցական արարողութիւններին եւ ընդհանրապէս եկեղեցիներին վերաբերող հարցեր՝ խորհրդակցութեան եւ մտքերի փոխանակման նպատակով։
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլամական յեղափոխութեան առաջնորդի գերագոյն խորհրդական եւ Իսլամական յարանւանութիւնների մերձեցման համաշխարհային խորհրդի նախագահ այաթ. Մոհամմադ Ալի Թասխիրիի մահւան առիթով վշտակցութեան եւ ցաւակցութեան նամակ յղեց ԻԻ Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէին եւ հանգուցեալի եղբօրը, կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի նախագահ՝ հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիրիին:
Իսլ. խորհրդարանի նախագահը բազմակողմանիութեան ամրապնդումը եւ պաշտօնատար անձանց յանձնառութիւնն անհրաժեշտ է համարել կորոնավիրուսի համավարակի պատճառած վնասների վերակնգնման համար:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը եւ «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են «Օգնիր եղբօրդ-Լիբանան» աջակցութեան ծրագիրը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Հայրապետական տնօրինումով Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի Մատենադարանի ձեռագրատան ու հնատիպներու բաժանմունքներու ընդհանուր պատասխանատուութիւնը ստանձնելէ յետոյ յիշեալ բաժանմունքները սկսած են վերադասաւորման աշխատանքին:
ԱՄՆ բանակի «Հիւսիսային Կորէայի մարտավարութիւնը» վերնագրով զեկոյցի համաձայն, որը հրապարակւել է նախորդ ամիս, Հիւսիսային Կորէան մօտ 60 միջուկային ռումբ եւ մինչեւ 5000 տոննա քիմիական զէնք ունի: