MENU
Իրանի վարակաբանական կենտրոնի տւեալներով կորոնավիրուսի տարածւածութեան եւ մահացութեան վերջին շաբաթւայ տւեալները փաստում են, որ թէեւ ցուցանիշը շարունակում է մնալ բարձր, այդուհանդերձ, երկրի տարածքում արձանագրւել է կորոնավիրուսային վիճակագրութեան որոշակի անկում:
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է տարածւած տեղեկութիւնն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մօտեցել են Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռաւորութեան վրայ:
Եւրոպական խորհրդարանում մեծութեամբ երկրորդ խմբակցութիւնը՝ «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադէմ ալեանսը» (S&D) կոչ է արել Եւրոպական միութեանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտօնեաների նկատմամբ։
Յուլիսը եղել է կորոնավիրուսային համավարակի ընթացքում վատագոյն ամիսը, որի ընթացքում ամբողջ աշխարհում գրանցւել է վարակման 8 մլն դէպք: Նշւում է, որ մօտաւորապէս նոյնքան դէպք գրանցւել է համավարակի առաջին վեց ամսւայ ընթացքում:
Կորոնավիրուսը հզօր իմունային ռեակցիա է առաջացնում, ինչը խանգարում է վիրուսի դէմ պայքարին: Մասնագէտները կարծում են, որ օրգանիզմը վիրուսից սկսում է ազատւել արդէն վարակւելուց րոպէներ անց, եւ չափազանց ուժեղացւած պայքարը յանգեցնում է հիւանդութեան ծանր ընթացքի:
1918 թ. յունիսի 4-ին Բաթումում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքւեց հաշտութեան պայմանագիր: Այն անչափ ծանր էր հայ ժողովրդի համար, քանզի նրա նորանկախ պետութեան տարածքը պարփակւում էր 12 հազար քառ.. կմ մէջ: Այդուհանդերձ իրականանում էր անկախ պետականութեան վերականգնման հայոց բազմադարեան ձգտումը, որն ինքնին մեծ նւաճում էր դարաւոր թշնամու դէմ երկարատեւ պայքար մղող հայութեան համար: Այդ ժամանակ դա առաւելագոյնն էր ինչ հայութիւնը կարող էր ձեռք բերել:
Բարեւ Զարեհ:
Հետդ պէտք է խօսեմ պարզ, հասկանալի եւ տղամարդուն վայել լեզւով:
Անկեղծ ասած, երկար եմ մտածել այս բաց նամակի վերաբերյեալ` գրել, թէ` ոչ, սակայն տեսնելով քո կողմից իրականացւող քայլերը, կապւած հայկական սփիւռքի կառոյցների հետ` որոշեցի գրել:
Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով վերաքննիչ դատարանի՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչութեան կազմակերպիչ Ջոխար Ցարնաեւի մահապատժի վճիռը չեղարկելու որոշմանը, յայտարարել է, որ դաշնային կառավարութիւնը պէտք է եւս մէկ անգամ նրան մահապատժի դատապարտի: