MENU
2021 թւականի յունւարի 17-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում։ Արարողութեանը մասնակցել էին նաեւ թեմի եկեղեցական դասը, իսկ ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։
Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կը յարգի օրէնքի գերակայութիւնը եւ կը վերադառնայ ստանձնած պարտաւորութիւններին, եւ եթէ կը կարողանայ, յաջորդ չորս տարիներին կը մաքրի նախորդ չորս տարիների սեւ բծերը: Իհարկէ, եթէ դրանք հնարաւոր է մաքրել ընդհանրապէս, քանի որ որոշ բծեր անհնար է մաքրել: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ անդրադառնալով այսօր ԱՄՆ-ում նախատեսւող իշխանութեան անցմանը նորընտիր նախագահ Ջօ Բայդէնին:
Մեր պետութեան կրած պարտութիւնից եւ ազգային նւաստացումից յետոյ «հաճելի» եւ «ոգեւորիչ» բաներ խօսելը նշանակում է՝ դասեր չքաղել կատարւածից եւ գնալ հետագայ պարտութիւնների ճանապարհով:
Յունական դիցաբանութեան մէջ Իկարոս փորձեց արհեստական թեւերով թռչիլ ու ազատուիլ Լաբիրինթոսի բանտէն։ Բայց արեւին շատ մօտենալով, թեւերու փետուրները ամրացնող մոմերը հալեցան եւ Իկարոս երկինքէն ինկաւ վար՝ Եգէական ծով եւ մեռաւ։
«Armeniansputnik.am»-ի սիւնակագիր Նայիրի Յոխիկեանը ադրբեջանցիների սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ եղել է Արցախի տարբեր բնակավայրերում, թշնամու հրետակոծութեան տակ փորձել իր ուժերի ներածին չափով օգնել բանակին ու արցախցիներին։ Ներկայացնում ենք նրա հերթական պատմութիւնը։
Իրանական կողմը շահագրգիռ է, որ հայկական բանակը հնարաւորին արագ վերականգնւի՝ ըստ Yerkir.am-ի յայտարարել է ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցութեան խորհրդի անդամ Վարդան Ոսկանեանը։
Երկրի տարածքի զգալի մասում ժամանակ առ ժամանակ, սպասւում են ակտիւ տեղումներ, մառախուղ, որոշ շրջաններում՝ ձեան տեսքով եւ առանձին շրջաններում, նաեւ քամու ուժգնացում:
Ակնյայտ է, որ պետութիւնը վերացել է, կոպիտ ասած՝ անտէրութիւն է, պետական ամենակարեւոր գործառոյթները պետութիւնը չի կատարում՝ դա գերիների փոխանակման, սահմանազատման հարցն է, որը գիւղապետերն ու ադրբեջանցի զինւորականներն են լուծում: GPS-ով սահման են որոշում, որը Google մասնաւոր ընկերութեան գործիք է, անհասկանալի է, GPS-ով ո՞նց են որոշում կամ ո՞ր GPS-ով են որոշում սահամանները, 168.am կայքի «Պրեսսիինգ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը: