Հա

Քաղաքական

Items filtered by date: Կիրակի, 10 Հոկտեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է այն տեղեկատւութիւնը, ըստ որի` Իրանում ամենաբարձր մակարդակով թիրախաւորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ աշխատում են հէնց նրա դէմ։

Published in Միջազգային

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առանցքային յանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի եւ յարակից գործակալութիւնների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողութեան միջոցներ եւ հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի եւ տարաշաշրջանային քաղաքականութեան համակարգային անյաջողութիւնները։

Published in Հայ Դատ

Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդունել է Հայ Օգնութեան ԱՄՆ Արեւմտեան շրջանի շրջանային վարչութեան ներկայացուցիչներին: 

Երբ լիբանանեան «Middle East» օդանաւային ընկերութեան պատկանող ու «նորընծայ արծիւ» արծաթափայլ Airbus 321 Neo օդանաւը օդ կը բարձրանայ՝ ազատ շունչ մը կը քաշենք… Երկու տարիէ ի վեր մէկ կողմէն Քորոնա համաճարակի, ապա եւ 4 Օգոստոս 2021 թուականին Պէյրութի նաւահանգիստի պայթումէն մազապուրծ վերապրած հայ լրագրողս՝ կ’ուղղուի Միջին Արեւելքի «Ազատութեան կղզի» Կիպրոս։ 

Published in Սփիւռք

Մինչ Նիկոլ Փաշինեանը դեռ շարունակում է բացայայտ ստով եւ կեղծիքով, սադրանքներով ու երեսպաշտութեամբ կերակրել տապալւած հայ ժողովրդին, թքել մեր արժանապատւութեան ու ինքնութեան վրայ՝ արդարացնել աններելին, ուրանալ մեր անցեալը՝ «հիմնաւորելով», թէ Շուշին յանձնւեց, որովհետեւ «դժբախտ էր ու դժգոյն», որովհետեւ Շուշիիում նախկինները «մի շէնք էլ չէին կառուցել», Բաքուն պատրաստւում է 2023 թ․ Շուշին հռչակել «Թիւրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսեանը արժանացել է «Կանթեղ» թարգմանական մրցանակի:

Published in Մշակոյթ

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում անդրադառնում է հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետութեան Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած դէպքին, երբ խաղաղ բնակիչը գիւղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ սպանւել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակւած կրակոցից։

Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամեայ խաղաղ բնակչի սպանութիւնը ադրբեջանական իշխանութիւնների հայատեացութեան եւ թշնամանքի շարունակւող պետական քաղաքականութեան ուղիղ հետեւանքն է: Այս մասին ասւած է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի յայտարարութիւնում:

Բեռլինի ոստիկանութիւնը յայտնել է, որ հետաքննութիւն է սկսել ԱՄՆ դեսպանատան հաղորդումների հիման վրայ, որոնց համաձայն՝ դեսպանութեան աշխատակիցներն այսպէս կոչւած «Հաւանայի համախտանիշի» ախտանշաններ են ունեցել:

Published in Միջազգային

Մեր ազգային կամքի զօրեղ դրսեւորման եւ մեր ժողովրդի գոյապահպանման խորհրդանիշ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Թարգմանիչ Վարդապետների սրբազան տօնի առիթով՝ ողջունում ենք Հայ Մշակոյթի բոլոր օջախների նւիրական առաքելութիւնը մեր հաւաքական կեանքում: Հայ դպրոց, հայ մամուլ, հայ մշակութային տարբեր ոլորտների միութիւններ, կազմակերպութիւններ, մարմիններ ու կառոյցներ, դարերից ի վեր մեր լինելութեան գրաւականն են հանդիսացել եւ շարունակում են միեւնոյն առաքելութիւնը:

Published in Ատրպատական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։