MENU
Սիրելի հայրենակիցներ,
Պարտութեան խորհրդանիշ իշխանութիւնը հերթական պայմանաւորւած զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլեւս ամբողջութեամբ վերցրել է իր վերահսկողութեան տակ: Կապիտուլեանտը յայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժւելու ենք: Հանրութեանը խաբում էր հերթական անգամ: Հիմա յայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:
Զիջում էք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բարձունքները, մեր գիւղերը, մօտենալու են Երեւանին՝ սթափւէք, մենք արդէն բաւականին կորցրել ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսեանը Կառավարութեան շէնքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակէտեր կառուցելու տեղեկատւութեանն ի պատասխան դիմադրութեան ակցիայի ժամանակ։
Մեր զինւորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութեան ներկայացուցիչները, որ ստացւում է՝ պէտք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողութիւն: Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագութիւններին:
«Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Սոֆիա Յովսէփեանը, արձագանգելով Գորիս-Կապան ճանապարհահատւածում Ադրբեջանի կողմից մաքսակէտերի տեղադրմանը, «Ֆէյսբուք»-ում գրառում է արել:
Ընդամէնը մէկ օրինակ. պատկերացրէք, Գորիսից դէպի Որոտան գնացող ուսուցիչը, որ ամէն առաւօտ գնում է Որոտանում դաս տալու, այդ ուսուցիչը ինչպէ՞ս է գնալու՝ այդ ԱԽՔ-ը որեւէ ձեւով կարո՞ղ է բացատրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը Կառավարութեան շէնքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակէտեր կառուցելու տեղեկատւութեանն ի պատասխան դիմադրութեան ակցիայի ժամանակ։
Պաշտպանութեան նախարարութիւնը երէկ հերքեց Սեւ լճի հատւածում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մէջ յայտնւելու վերաբերեալ տեղեկութիւնները։
Բարձր պաշտօնեայի մակարդակով յայտարարելով Գորիս-Կապան աւտոճանապարհը փակելու եւ մաքսային կէտ դնելու ադրբեջանական գործողութիւնների մասին՝ ՀՀ քաղաքական իշխանութիւնը փաստացի հասկացնել է տալիս, որ ինքը պատրաստւում է Սիւնիքի մարզում միջանցք տալ թշնամուն։ Այս մասի ֆէյսբուքեան իր էջում գրում է լրագրող Նայիրի Յոխիկեանը։