MENU
Այսօր առաւօտեան Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակին եւ նրանց հոգիների խաղաղութեան համար Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ:
Այսօր Փաշինեանն ասում է, թէ ժողովրդի կողմից մանդատ ունի անելու այն, ինչ ուզում է ու բոլոր նրանք, որոնք հասկանում են, որ սրանք երկիրը տանում են կործանման, պէտք է որպէս առաջին քայլ այդ մարդուն ցոյց տան, որ նա այդ մանդատը չունի։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է ԱԺ փոխխօսնակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
«Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրելուց անմիջապէս յետոյ խախտել է այդ յայտարարութեան պայմանները եւ շարունակում է խախտել։ Վերջին սանձարձակ ու լկտի խախտումը տեղի ունեցաւ նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մօտակայքում, երբ սպանեց հայ քաղաքացիական անձի։ Այսինքն՝ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում իր ստանձնած պարտաւորութիւնները, այլեւ հետեւողականօրէն դրանք խախտում է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Դաւիթ Ջամալեանը։
Պէտք է աւելին անել՝ պատասխանատւութեան ենթարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր մահաբեր գործողութիւնների համար, «Թւիթեր»-ի իր էջում յայտարարել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնը։
Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցութեան հարցով դաշնային ծառայութեան տնօրէն Դմիտրի Շուգաեւը Dubai Airshow-2021 միջազգային աւիասրահի շրջանակում յայտարարել է, որ Մոսկւան ու Անկարան քննարկում են զէնքի համատեղ ստեղծման գործընթացն ու Թուրքիային ռուսական ռազմամթերք մատակարարման հարցերը:
Որոշ մթերքների օգտագործումը կարող է նւազեցնել 2-րդ տիպի շաքարախտի վտանգը, որը սովորաբար առաջանում է սխալ սնւելու հետեւանքով:
Երէկ առաւօտեան Շուշի քաղաքի ներքեւի հատւածում գտնւող անցակէտի մօտ միջադէպ է տեղի ունեցել, որի արդիւնքում որոշ ժամանակով փակւեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետեւ Արցախի ԱԱԾ-ն պաշտօնական հաղորդագրութիւն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողութիւնններին ի պատասխան՝ անյայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակէտի հատւածում։
Միջադէպի վերաբերեալ 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը հետեւեալը նշեց.
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հեռախօսազրոյց է ունեցել՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Գէորգ Պապոյեանի հետ: