Հա

Քաղաքական

Items filtered by date: Հինգշաբթի, 25 Նոյեմբերի 2021 - Ալիք օրաթերթ

Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին լուրջ հակակշիռ կստեղծի Թուրքիային։ Այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական ​​միութեան նախագահ Գագիկ Մակարեանը։

Published in Տնտեսական

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը հաղորդում է, որ ստորեւ յայտարարութեամբ՝ Արցախի եւ սփիւռքի աւելի քան 20 երկրներում գործող երիտասարդական, ուսանողական, մարզական, եկեղեցական, հասարակական-քաղաքական եւ մշակութային միութիւններ եւ կազմակերպութիւններ, միանում են Հայաստանի մէջ թափ առած դիմադրութեան շարժմանը:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-20-ին Հայաստանում էին ԵԱՏՄ երկրների վարչապետները` մասնակցելու Եւրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղի ունեցան նեղ եւ լայն կազմով նիստեր, ստորագրւեցին 10-ից աւելի փաստաթղթեր։ Սակայն ուշագրաւ է, որ այդպէս էլ հանդիպում տեղի չունեցաւ Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետների միջեւ։ Դա, սակայն, չի նշանակում, թէ հանդիպում կազմակերպելու փորձեր հայկական կողմը չի արել։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ տեղեկութիւնների, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դաւթեանի պաշտօնավարման օրերը հաշւած են, առաջիկայում նա պաշտօնանկ կարւի։ Անգամ հաւանական փոխարինողների անուններ են շրջանառւում, ընդհուպ անհաւանական թեկնածութիւնների մասին է խօսւում։ Անգամ մի գեներալի, որը թէեւ իշխանութիւնների կատաղի քննադատներից է՝ գոնէ պատերազմից յետոյ, սակայն վերջերս դրական արտայայտւեց Սուրէն Պապիկեանի նշանակման վերաբերեալ։

Գերմանիայի Բունդեսթագի նիստը, որտեղ Օլաֆ Շոլցն ընտրւելու է երկրի նոր կանցլերի պաշտօնում, տեղի կունենայ ոչ ուշ, քան դեկտեմբերի 8-ը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այս մասին յայտնում է Der Spiegel-ը՝ յղում անելով իր աղբիւրներին:

Published in Միջազգային

Նոյեմբերի 24-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյց է ունեցել Հայաստանի իր գործընկերոջ՝ Արարատ Միրզոյեանի հետ:

Published in Իրան

Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախումբի ազդու միջամտութեամբ կանգ առաւ Թեսաղոնիկէի քաղաքի հանրակառքերուն վրայ երեւցած ատրպէյճանական գովազդային արշաւը, որ ցոյց կու տար Ատրպէյճանի զինուած ուժերուն կողմէ բռնագրաւուած Շուշի քաղաքի պատմական բերդը եւ անոր պարիսպներուն վրայ երեւցող Շուշիի անուան ատրպէյճանական տարբերակը, իսկ յունարէն լեզուով գրուած էր «Շուշա, Ատրպէյճան» գրութիւնը։

Published in Հայ Դատ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ, որի ընթացքում քննարկւել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Published in Միջազգային

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: 

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։