Հա

Քաղաքական

Items filtered by date: Երեքշաբթի, 02 Նոյեմբերի 2021 - Ալիք օրաթերթ

Միացեալ Նահանգները եւս հետաքրքրւած է Հարաւային Կովկասում տարածաշրջանային նոր ձեւաչափի ստեղծմամբ, բայց եթէ այն գոյութիւն ունենայ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը զուգահեռ: Նման կարծիք News.am-ի հետ զրոյցում յայտնեց Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը՝ անդրադառնալով G20 համաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ու քննարկւած խնդիրներին:

Վիրտուալ աշխարհը իրականի հետ միաձուլելու Մարկ Ցուկերբերգի նախագիծը, որն ակտիւօրէն քարոզում է Meta վերանւանւած Facebook ընկերութեան ղեկավարը, կարող է սպառնալիք լինել մարդկութեան համար։ Այսպէս է կարծում Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը:

Published in Միջազգային

2021 թւականը կը լինի 7 ամենաշոգ տարիներից մէկը դիտարկումների ողջ պատմութեան ընթացքում: Բոլոր 7 ռեկորդային տարիները գրանցւել են 2014 թւականից սկսած, ասվւում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպութեան «Կլիմայի վիճակը 2021 թւականին» զեկույցում:

Published in Հասարակական

Հայաստան-Լիբանան բազմակողմ յարաբերութիւնների, Սփիւռքի հետ գիտակրթական կապերի ու հայ մշակոյթի զարգացմանը նպաստելու համար «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանին երէկ՝ նոյեմբերի 1-ին, շնորհւեց ՀՀ ԳԱԱ նախագահութեան պատւոգիր:

Երեքշաբթի, 02 Նոյեմբերի 2021 09:10

Սրբազան Հօր այցը Սիրիայի դեսպանատուն

Շաբաթ, 30 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի դեսպան դոկտ. Շաֆիղ Դայուբին եւ շնորհաւորեց նրան հոկտեմբեր 16-ի Բարեկարգչական շարժման տարեդարձի առիթով եւ նաեւ շնորհակալութիւն յայտնեց իրեն վերջին երեսփոխանական ընտրութիւններում Հանրապետութեան վսեմաշուք նախագահի բարեհաճ տնօրինութեան, որով հայ համայնքն ունեցաւ երեք պատգամաւորներ սուրիական խորհրդարանում:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2021 թ.-ին, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, փակումը կատարւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ կազմակերպւած, իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի:

Published in Թեհրան

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն Twitter-ի իր միկրոբլոգում արձագանգել է ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Թէդ Քրուզի վերջին յայտարարութեանը: 

Published in Իրան

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի բուռն եւրոպական շրջագայութիւնը, ըստ երեւոյթին, յոգնեցրել է նրան, քանի որ 78-ամեայ ղեկավարին բռնացրել են երկուշաբթի Գլազգոյում COP26 կլիմայական համաժողովի բացման ելոյթի ժամանակ աչքերը փակ հանգստանալիս:

Published in Միջազգային

Պատւաստումն իսկապէս նւազեցնում է վարակման դէպքում COVID-19-ի բարդութիւնների ռիսկը, բայց չի պաշտպանում ուրիշներին վարակւելուց։ Այս մասին ասւում է The Lancet Infectious Diseases ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։

Published in Հասարակական

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել է, որ Աւստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ստել է իրեն, երբ գաղտնի բանակցում էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ սուզանաւերի գործարքի շուրջ: 

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։