MENU
Թեհրանի հրէական համայնքի «Բեհեշթիէ» գերեզմանատանը տեղի ունեցաւ միաստւածային կրօնների (ասորի-հայ-զրադաշտական-հրեայ) նահատակների շիրիմներին ծաղիկների խոնարհման 15-րդ ծիսակարգը: Արարողակարգը տեղի ունեցաւ հինգշաբթի, փետրւարի 4-ին՝ Իրանի բոլոր նահատակների շիրիմների ծաղկեմատոյցի հետ միաժամանակ:
Այս շաբաթ կը մեկնարկեն կորոնավիրուսի դէմ պատւաստումները: Այս մասին այսօր Կորոնավիրուսի դէմ ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ պատւաստման հնարաւորութիւն կը տրւի բարձր ռիսկային խմբի անդամներին, այդ թւում՝ բուժաշխատողներին, բարձր տարիքային խմբին, խրոնիկ հիւանդութիւններ ունեցողներին:
Լեռնային Ղարաբաղի 44-օրեայ պատերազմի թէ՛ ընթացքում, թէ՛ դրան յաջորդած ժամանակահատւածում բաւականին ակտիւ է հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։
Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2021 թւականի փետրւարի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար:
Փետրւարի 5-ին Խնկօ Ապօր անւան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարեւան Իրանը» խորագրով նկարչական մրցոյթի մրցանակաբաշխութեան արարողութիւնը: Նկարչական մրցոյթին մասնակցել են Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի պարսկերէնի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները:
Փետրւարի 4-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական նիստին Հաշւեքննիչ պալատի նախագահի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ ելոյթ է ունեցել «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը.
Արցախ-Ղարաբաղում ծնւած Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան) 19-րդ դարի 90-ական թւականներին անդամագրւելով հայոց ազատամարտին, իր ամբողջ գիտակից կեանքը նւիրեց թուրքական բռնապետութիւնից հայ ժողովրդի ազատագրութեանը, անկախ եւ արժանապատիւ ապագայի կերտմանը, երբեք չյոգնեց ու չընկճւեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից եւ տեղի չտւեց նրա առաջ։ Որքան էլ որ ծանր ու յուսահատական եղաւ հայ ժողովրդի դրութիւնը, պարտութիւնները, զրկանքներն ու կորուստները` ծանր ու տեւական, նա մշտապէս մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգաւոր ու պատասխանատու դիրքերում:
Թէեւ վերջին շրջանում յաճախակիացել են Հայրենիքի փրկութեան շարժման վախճանի մասին լուրերը, սակայն վեցնեակի վերջին հանդիպումից յետոյ շարժումը վերսկսեց անհնազանդութեան ակցիաները։ Նախօրէին խորհրդարանի դիմաց էին քաղաքացիներին հաւաքել՝ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների լուսանկարներով ու «դաւաճան» գրառումներով. «Չենք ուզում Ազգային ժողովում օրէնք ընդունի մի պատգամաւոր, ով չի տիրապետում հայաստանեան իրավիճակին, եւ նա հայ կոչւելու իրաւունք չունի»։
Մեղաւորներ փնտրելու ու սլաքներն ուղղելու փաշինեանական հետեւողական քաղաքականութեան թիրախում տեւական ժամանակ Հայաստանի զինւած ուժերի յայտնւելուն զուգահեռ, հիմա արդէն Բանակի դէմ ճակատը ընդլայնւել է՝ խորհրդարանական իմ քայլական խմբակցութիւնից մինչեւ իշխանական մեդիառեսուրսներ: