Հա

Քաղաքական

Items filtered by date: Շաբաթ, 15 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ադրբեջանը զօրք է կուտակում, մօտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրութիւն, ընտրութիւնների յետաձգում, որպէսզի էլի մի քիչ մնայ իշխանութեան։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Yerevan.today լրատւական-գործակալութեան խմբագիր Սեւակ Յակոբեանը։

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգութիւնն է յայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցութեամբ։

Published in Միջազգային

Հինգշաբթի, 13 մայիսի 2021 թւականին Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Թեհրանի հայոց թեմի երեք եկեղեցիներում՝ Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ, մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ դռնփակ կարգով։ Յընթացս արարողութեան քահանայ հայրերը հակիրճ կերպով բացատրութիւններ տւեցին օրւայ խորհրդի մասին։ Եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւեց եկեղեցիների ինստագրամային էջերով։

Published in Թեհրան

Մայիսի 12-ից Սիւնիքի մարզում թշնամու զինւորականները 3-4 կիլոմետր առաջ են եկել, դիրքաւորւել եւ յետ չեն գնում։ Ընդ որում, թշնամին առաջ է եկել ոչ միայն Սիւնիքի, այլեւ Գեղարքունիքի մարզում։

«Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ 

Այսօր՝ առաւօտեան մեկնարկել է 75-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է առողջապահութեան նախարարի տեղակալ Ալիռեզա Ռէյիսին:

Published in Իրան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամաւորներ Թագուհի Թովմասեանը, Աննա Գրիգորեանը եւ Սոֆիա Յովսէփեանը հանդէս են եկել Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Արցախի Հանրապետութեան բռնազաւթւած տարածքների դէօկուպացիայի եւ արցախեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ նախագծով:

«Երէկ մեծ թափով Սիւնիքում կամաւորական ջոկատներ էին կազմում, մարզի բնակչութիւնը կազմ-պատրաստ սպասում է «վատ զարգացումներին», ինչպէս գուժեց փոխվարչապետ Աւինեանը։ 

Յունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրութիւններին ընդառաջ, այսօր կաւարտւի թեկնածուների գրանցման գործընթացը։

Published in Իրան

Հայաստանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) քարտուղարութեանը ծանօթացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերեալ ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին յղած պաշտօնական ուղերձի հետ: Սիւնիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցութիւնները կանցկացւեն առաջիկայ օրերին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։