MENU
168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը «Ռուսաստանի հայերի միութեան» նախագահ, ԻՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամեանն է:
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին խստօրէն դատապարտել է եւրոպական եռեակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ յայտարարութիւնը՝ ուկրայինական պատերազմին իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերեալ:
Արցախի օկուպացւած տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանաւակայանները՝ Վարանդայում եւ Կովսականում, աւելի շատ Իրանին հարւածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատւածից միւսն իրականացւելիք բեռնափոխադրումների, ուղեւորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարաւորութեան։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
Ֆրանսիան կը շարունակի երկխօսութիւնը Ռուսաստանի եւ Ուկրայինայի հետ՝ երկու երկրների միջեւ բանակցութիւնները մօտեցնելու համար։
Ուրբաթ, 21 հոկտեմբերի 2022 թ.-ին, երեկոյեան ժամը 6-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ յատուկ ծրագիր, քաջալերելու համար թաւրիզահայ այն ուսանողներին, որոնք նոր մուտք էին գործել համալսարան:
Հայաստանը երկրորդ չեմպիոնն ունեցաւ Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եւրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջանութիւնում: Կանանց 76 կգ քաշայինների պայքարում Միլենա Խաչատրեանը երկամարտի 219 կգ արդիւնքով թուրք մրցակցի նկատմամբ երկամարտում 4 կգ-ի առաւելութեամբ նւաճեց չեմպիոնի կոչումը:
Հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու համալիրի կողքին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, պաշտօնական բացումը կատարւեց, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի նոր կենտրոնին:
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի գլխաւորած պատւիրակութիւնը Հայաստան կատարած այցի ընթացքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանին:
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձել է շրջանառւող լուրերին, որ Հայաստանը պաշտօնապէս յայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերեալ:
Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում բեմականացւեց դերասան Վարդան Պետրոսեանի «Խոստում» ներկայացումը: Միջոցառման կազմակերպական աշխատանքներն իրականացւել էին Ն. Ջ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան միջոցով: