MENU
Վերջին օրերին Իրանի վարած աշխոյժ քաղաքականութիւնը երկրի հիւսիս-արեւմտեան սահմանին՝ կոշտ եւ կտրուկ պատասխան է ենթադրում ադրբեջանա- թուրքական դաշինքին, որով պատգամ է փոխանցւում, որ որեւէ ոտնձգութիւն հայ-իրանական սահմանի երկայնքով խիստ հակահարւածի է արժանանալու:
ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր շաբաթական հերթական մամլոյ ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ը սխալ հաշւարկ կատարած կը լինի յոյսեր կապելով Իրանի վերջին ժամանակների հակաիրանական բնոյթի ներքին զարգացումների հնարաւոր դրական ապագայի գոյացմանը:
Ղարաբաղեան երկրորդ պատերազմի սցենարից անցել է աւելի քան 22 ամիս: «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» հարցը, որը Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Թուրքիան անհիմն կերպով անւանում են «Զանգեզուրի միջանցք», շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի եւ յատկապէս Միացեալ Թագաւորութեան ու միջազգային սիոնիզմի օրակարգում, որն էլ իրականացւում է Բաքւի եւ Անկարայի անմիջական գործակցութեամբ:
Համազգային միասնութիւնը, իրօք որ, հայ ժողովրդի համար միակ փրկութիւնը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատւածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանութիւնները իրենց յայտարարութիւններում ու կոչերում միշտ էլ կարեւորել են եռամիասնութեան գաղափարը եւ այդ ուղղութեամբ ձեռնարկւող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իրականացման համար կարեւորագոյն հանգրւաններ են եղել մայր հայրենիքում եւ Արցախում տարբեր ձեւաչափերով կազմակերպւած համաժողովներն ու քննարկումները:
Հաւանական է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ հոկտեմբերի վերջին սպասւող հանդիպումից յետոյ նոր հանդիպում լինի Բրիւսէլում, իսկ քանի որ հայկական կողմը չի հերքել Siloviki («Силовики») տելեգրամեան ալիքում հրապարակւած փաստաթուղթը, չի բացառւում, որ ստորագրւի խաղաղութեան պայմանագիրը դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն՝ անդրադառնալով հոկտեմբերի վերջին Ռուսաստանում սպասւող եռակողմ հանդիպմանը։
Մեզ համոզել են, որ մենք թոյլ ենք. ՍՈՒՏ Է, մենք թոյլ չենք, մեզ ուղղակի պառակտել են, ստիպել են իրար ատել, հայհոյել, անիծել:
Հոկտեմբերի 23-ին պեղումների ժամանակ յայտնաբերւեց Տէր Յովհաննէս Տէր-Պօղոսեանի շիրիմը։ Տէր Յովհաննէս Տէր-Պօղոսեանը մահացել է, 1887թ. մարտի 15-ին, 76 տարեկան հասակում. յայտնում է Վրաստանի Հայ համայնք կազմակերպութիւնը: