MENU
Իսլ. խորհրդարանում իրանահայ համայնքների զոյգ պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը հրապարակելով Դատական իշխանութեան յղւած շրջաբերականի պատճէնը, յայտնել են, որ Դատական իշխանութեան շրջաբերականի համաձայն, ինչը յղւած է ողջ երկրի գլխաւոր դատարաններին ու դատաւորներին, քաղաքացիական օրէնսգրքի 881-րդ յօդւածը Սահմանադրութեամբ հաստատւած Աստւածային կրօնների հետեւորդների (քրիստոնեայ իրանցիներ, զրադաշտական եւ հրեաներ) վերաբերեալ կիրառելի չէ այլեւս, եւ ժառանգութեան բաժանումը պէտք է հաշւարկւի եւ կատարւի քաղաքացու նախկին դաւանանքի օրէնքների հիման վրայ։
Շուրջ երկուսուկէս տարի է անցնում Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի ստանձնած պարտաւորութիւնների շրջանից:
Յիշեցման կարգով նշել է պէտք, որ մեր առաջին զրոյցը պրն. Շահվերդեանի հետ տեղի էր ունեցել 2020 թւականին, երբ իր պատգամաւորութեան 100-րդ օրն էր անցկացնում նա: Իսկ այսօր, երբ 1000-րդ խորհրդանշական օրւան ենք մօտեցել, նրան դիմեցինք Իսլ. խորհրդարանին նւիրւած օրւայ առիթով հարցազրոյցի խնդրանքով, որի ընթացքում հնարաւոր եղաւ յատկացւած ժամանակի մէջ տեղաւորւել համայնքային ծրագրերի ու խնդիրների, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, սոցիալ-հասարակական եւ քաղաքական խնդիրների, այդ թւում նաեւ երկրում տիրող իրավիճակի մասին հարց-պատասխաններով:
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր՝ դեկտեմբերի 12-ին իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Չինաստանի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի համատեղ յայտարարութեանն ու Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքներին:
Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմն այս պահին Լաչինի միջանցքի հատւածում է, տեղում դիտարկում է իրականացնում եւ փաստերն է հաւաքագրում։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը, ով Երեւանում մասնակցում է «Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան» 4-րդ գլոբալ ֆորումին։
Սոյն թւականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արւեստի ինստիտուտը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կնքեցին համագործակցութեան համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսւում է համատեղ մշակել եւ իրականացնել փոխշահաւէտ գիտակրթական ծրագրեր, պրոֆեսորադասախօսական անձնակազմի եւ փորձագէտների փոխանակում, փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազօտութիւններ, համատեղ գիտական միջոցառումներ, հրապարակել գիտական յօդւածներ:
2022 թւականի դեկտեմբերի 7-ից 9-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր ժողովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ թուրքական «Թայֆուն» փոքր հեռահարութեան բալիստիկ հրթիռները կարող են հասնել Յունաստանի մայրաքաղաք Աթենք։
Ադրբեջանական սադրանքները շարունակւում են, ինչը հերթական փորձն է՝ քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի նկատմամբ, որպէսզի արցախցիները համակերպեն պարտութեան հետ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրոյցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանն՝ անդրադառնալով ադրբեջանցի բնապահպանների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին։