MENU
2022թ․ նոյեմբերի 25-27-ը Մադրիդում անցկացւած Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքների շրջանակում քննարկւել է նաեւ 2017թ. Կարթախենայում անցկացւած 25-րդ կոնգրեսի կողմից ընդունւած մի բանաձեւի իրականացում, որը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը։
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, այսօր նոյեմբերի 5-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միջուկային գործարքի վերականգման վերաբերեալ բանակցութիւններին՝ նշելով, որ Իրանը պատրաստ չէ բանակցել թոյլ դիրքերից եւ սեփական կարիքներից ելնելով:
Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Աւստրիա) համալսարանի Քրիստոնեայ արեւելքի հետազօտութիւնների կենտրոնը, որը 2013 թւականից հայագիտութեան հետազօտութիւնների նպատակով ֆինանսաւորում է նաեւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը, հայագէտ Եասմին Դում-Թրագուտի ղեկավարութեամբ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեանը նւիրւած դրամաշնորհային առաջին մրցոյթի շրջանակում հետազօտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսաւորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:
2 դեկտեմբեր 2022-ին Հայաստանի Ազգային ժողովը գումարեց արտահերթ նիստ մը: Արտահերթ նիստը հրաւիրուած էր Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան կողմէ, քննելու ու հաստատելու համար խմբակցութեան կողմէ առաջարկուող յայտարարութիւն մը, որ կը պատասխանէր Ազրպէյճանի խորհրդարանի վերջերս տարածած յայտարարութեան, որ արցախեան տագնապին ու Հայաստանի հետ դիմառնութեան վերաբերեալ կը պարունակէր խեղաթիւրումներ եւ սխալ վերագրումներ:
Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը:
Այսօր նաեւ մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները, որոնք ուղղւած են Հայաստանի եւ Իրանի դէմ:
168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցութեան (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբեանն է:
Եւրոպան պաշտօնապէս դադարում է ռուսական նաւթի ներմուծումը ծովով եւ փորձելու է մնացած գնորդների համար մէկ բարելը 60 դոլար գնային շեմ սահմանել։ Երկուշաբթի սկսելու է գործել ՌԴ-ից լցանաւերով նաւթի մատակարարման ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար ուժի մէջ է մտնում Եւրոմիութեան, G7-ի երկրների եւ Աւստրալիայի որոշումը 60 դոլարից բարձր եւ շուկայականից 5 տոկոս ցածր արժէքով ռուսական նաւթի տեղափոխման եւ ապահովագրման արգելքի մասին։
ArtReview-ն հրապարակել է արւեստի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամեայ ցուցակը՝ ArtReview Power 100: