MENU
2017 թ. սկսեալ, ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած առաջնահերթ դրոյթներից է՝ ՀՀ կառավարման ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ համակարգի գործարկումը։ Այսինքն նոյն ԱԺ-ի կողմից ընտրւող վարչապետի գլխաւորած կառավարութիւնն ըստ էութեան պատասխանատու է խորհրդարանին։
Բերձորը շրջանցող ճանապարհի թեման հանրային քննարկումների առարկայ դառնալուց յետոյ, կարեւոր է հասկանալ, թէ բնութեան մէջ քանի ապուշ գոյութիւն ունի, ով կը հաւատայ, որ Հայաստանի տարածքում Գորիս-Կապան ճանապարհը հայերի համար փակած ադրբեջանցիները, իրենց վերահսկողութեան տակ գտնւող տարածքում, իրենց բիւջէի միջոցներով, թուրքական շինարարական կազմակերպութիւնների ջանքերով, նոր ճանապարհ են կառուցում հայերի համար։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարեանը:
«Նիկոլ Փաշինեանն այսօր գրեթէ վարկանիշ չունի, բայց բարձր վարկանիշ չունի թէ՛ հրապարակում, թէ՛ հրապարակից դուրս գտնւող որեւէ մէկը. հէնց այստեղ է խնդիրը, ուստի հէնց յայտնւի այդ X թեկնածուն, իրավիճակն արմատապէս կը փոխւի։ Ես համոզւած եմ՝ եթէ այդ X մարդը գայ՝ ասի՝ ես եմ կինոյի տղէն, բոլորը յետ են քաշւելու, այնպէս որ, թող գայ. մեզ կինոյի տղայ է հարկաւոր»,- ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը։
Հիւսիսային Կորէան քննադատել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարաւային Կորէայի միջեւ՝ իր դէմ ուղղւած եռակողմ ռազմական համագործակցութեան հնարաւոր ընդլայնումը՝ նախազգուշացնելով, որ այդ քայլը պաշտօնական Փհենեանին պարտադրում է ուժեղացնել իր ռազմական հնարաւորութիւնները:
Չնայած պատւաստանիւթերի տեխնոլոգիայի զգալի առաջընթացին՝ COVID-19 համավարակը դեռ չի աւարտւել։ Կորոնավիրուսի (SARS-CoV-2) տարածումը սահմանափակելու հիմնական մարտահրաւէրը վարակւած մարդկանց նոյնականացումն է: Այժմ ճապոնացի հետազօտողները հակամարմինների վրայ հիմնւած նոր մեթոդ են մշակել՝ SARS-CoV-2-ի արագ եւ յուսալի յայտնաբերման համար, որն արեան նմուշ չի պահանջում:
2021-ին նոր խորհրդարանի ձեւաւորումից յետոյ ԱԺ պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը երկու անգամ հարց է ուղարկել կառավարութեանը Քաշաթաղի շրջանի 6 բնակավայրերի վերաբերեալ, այդ թւում Բերձորի, Աղաւնոյի, ինչը նշանակում է, որ թեման բարձրաձայնւել է. նրան ասւել է, որ ամէն ինչ քննարկւելու է հանրութեան հետ, ոչ մի բան գաղտնի չի արւելու: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ նախկին պատգամաւոր, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը։
Երէկ՝ յուլիսի 2-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Մաջնունեան» սրահում տեղի ունեցաւ նոյն կազմակերպութեան «Նոր միտք» նախագծի քննարկման միջոցառումը՝ իրանահայ հանրայայտ ձեռներէց, թւային մարքեթինգի մասնագէտ Ժան Պօղոսեանի ներկայութեամբ: