MENU
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղութեամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիւ կրակ վարել հայկական դիրքերի ուղղութեամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ։
Երէկ, սեպտեմբերի 11-ին՝ Թեհրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատում կայացաւ՝ Իրանի եւ Հայաստանի առեւտրա-բանկային համագումարը «Հայաստանը՝ Եւրասիա մուտք գործելու դարպասը» խորագրով:
Հայաստանի իրական օրակարգը այսօր Արցախի ու Հայաստանի առջեւ կանգնած մարտահրաւէրներն են ու անվտանգութեան խնդիրները։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ընդդիմութեան առաջնորդներից Իշխան Սաղաթելեանը։
Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայրենաճանաչութեան ծրագրի շրջանակներում նախաձեռնել է արշաւ դէպի Յակոբավանք կամ Մեծառանից վանք, որը գտնւում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գիւղի յարակից բարձունքում: Տարբեր երիտասարդական կազմակերպութիւններից եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմւած 60 հոգանոց խումբը յագեցած օր ունեցաւ: Ծրագրին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան մի խումբ անդամներ:
Թանգարանների միջազգային կոնգրեսին Ադրբեջանը հանդէս է եկել հակահայկական ելոյթով, իբր թէ հայերն են ադրբեջանական, մահմեդական, աղւանական ժառանգութիւնը վանդալիզմի ենթարկում: News.am-ի հետ զրոյցում ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը պատմեց, որ հայկական կողմը ցանկացել է կանխել այդ ելոյթը, որն այնուամենայնիւ, կայացել է:
Հայաստանն այսօր ապրում է իր պատմութեան ամենաօրհասական փուլերից մէկում եւ իր ճակատագիրը տնօրինողն ունի 16% վստահութիւն: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը։
Սեպտեմբերի 11-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը եւ ազգային պարի պարուսոյց Մարիամ Անդրէասեանը այցելեցին Ննգի գիւղի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպեցին դպրոցի տնօրէն Էլեոնորա Սողոմոնեանի եւ աշակերտների հետ։ Ձեւաւորւեց ազգային պարի մանկապատանեկան խումբը, Մարիամ Անդրէասեանը ներկայացաւ հայկական ազգային պարերին նւիրւած դասախօսութեամբ, իսկ Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնը ներկայացրեց Համազգայինի աշխարհասփիւռ կառոյցի գործունէութիւնը։
Երկուշաբթի, 12 սեպտեմբեր 2022-ին, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը կը վերադառնայ արձակուրդէն եւ կը գումարէ աշնանային նստաշրջանի առաջին եռօրեան: Ընդդիմութեան մաս կազմող երկու խմբաւորումները` «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքները յայտարարեցին, որ պիտի շարունակեն չմասնակցիլ նստաշրջանի ժողովներուն: Պատճառաբանութիւնը միեւնոյնն է. Ազգային ժողովը կը շարունակէ անտեսել Հայաստանի եւ Արցախի համար կենսական նշանակութիւն ունեցող օրակարգերը եւ կը զբաղի նուազ կարեւոր, ընթացիկ հարցերով:
Սիսիանում նախընտրական քարոզարշաւն անցնում է բնական հունով, բոլոր քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարզարշաւը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Սիսիանի ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Աշոտ Աւագեանը: