MENU
Հայաստանի՝ որպէս պետութեան գոյատեւման համար բախտորոշ նշանակութիւն ունեցող իշխանափոխութեան գործընթացը, թւում է, թէ յայտնւել է փակուղու առաջ: Ընդդիմադիր շարժումն առաջնորդող ուժերը շարունակում են կրկնել, որ պատրաստվում են իշխանափոխութիւնն իրականացնելու օրինական պայքարի ճանապարհով, իսկ իշխանութեան պահպանմամբ արդարադատութիւնից խուսափող ղեկավարութիւնը փաստում է, որ չի խորշելու անօրինական ու բռնի միջոցներով ճնշել իրեն գահընկեց անելու փորձերը։
Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,
Ամառը վերջանում է եւ գալիս է աշունը. ըստ մեր հայկական տօնացոյցի, ու աշնանամուտի հետ բացւում են նաեւ մեր դպրոցները, կրթական մեր բոլոր օջախները։
Գոհութիւն եւ փառք Աստծուն, որի օրհնութեամբ սկսում ենք մեր դպրոցական տարեշրջանը։
Արցախեան երրորդ պատերազմում անմահացած զինւորների ծնողները մտադիր են սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի 2-րդ տարելիցի օրը թոյլ չտալ, որ Նիկոլ Փաշինեանը մուտք գործի Եռաբլուր զինւորական պանթէոն, որտեղ ամփոփւած են նրանց որդիները։
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2022 թ.-ին Սրբոյն Գէորգայ Զօրավարի տօնի եւ Գեարդաբադ գիւղի հնադարեայ եկեղեցու անւանակոչութեան առիթով, սոյն եկեղեցում սուրբ պատարագը մատուցւեց ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի:
Իրանն անընդհատ փորձում է գնահատել, թէ Հայաստանում ինչ ակնկալիքներ կան Իրանից, բացի այն, որ Իրանը վստահաբար կը պահպանի իր սահմանների անվտանգութիւնը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։
Կարծում եմ, որ հեռու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։
Մայր Աթոռում Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ ուշացած էր, նման հանդիպում պէտք է կայանար 2019 թւականին, 2020 թւականի համավարակի ժամանակ, 44-օրեայ պատերազմի օրերին։ Խօսելով նախօրէին կայացած հանդիպման մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանը։
Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի նախագահ, ԵՊՀ դասախօս Ալւինա Աղաբաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.