MENU
Երկրի առջեւ ծառացած անվտանգային, նաեւ տնտեսական խնդիրների ֆոնին իշխանութիւնները շարունակում են չհրաժարւել սեփական եկամուտներն աւելացնելու ցանկութիւնից: Բացի այդ, շարունակում ենք ականատես լինել չհիմնաւորւած ծախսերի, մինչդեռ այն ոլորտներն ու կարեւորագոյն ուղղութիւնները, որոնք իրապէս ուշադրութեան կարիք ունեն, մնում են ստւերում: ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը նշւածը առկայ իրականութեան համատեքստում է դիտարկում:
«Ալիք» օրաթերթի սիրելի եւ պատւելի բաժանորդ.
Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մի քանի օր շարունակ Կենտրոն եւ դրան յարակից մի քանի հատւածներում ունենալու ենք օրաթերթի ցրման հետ կապւած անկանոն իրավիճակ:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը իր հերթական յօդւածում նշել է, որ մենք սխալ նարատիւների թակարդում ենք, իսկ իրականում մեր ընտրութիւնը շատ պարզ է. ապրել կամ ցեղասպանւել։
Թուրքիոյ արտաքին գործոց նախարարի յայտարարութիւնները Իրանի մէջ ազրպէյճանական դեսպանատան դէմ իրականացուած յարձակումին առիթով լուսարձակներ կը բանան որոշ դիտարկումներու վրայ:
Շաբաթ, յունւարի 28-ին «ԱԼԻՔ» այցելեցին Թեհրանում գտնւող Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը:
Այցի ընթացքում հիւրերը «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցչի ընկերակցութեամբ հանդիպել են թերթիս գլխաւոր խմբագրին, ինչպէս նաեւ խմբագրակազմի անդամներին եւ ծանօթացել կատարւող աշխատանքներին:
2022 թ. դեկտեմբերի սկզբից Եւրոպական Միութիւնն ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի երկայնքով եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց մարդասիրական հետեւանքներին։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոյանձնաժողովի փոխնախագահ Ժոզէֆ Բորէլը մշտական կապի մէջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մէջ է նաեւ Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը:
Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2022թ. 4-րդ համարը, որի «Խմբագրականը» անցած տարւայ ընթացքում Հայաստանի շուրջը ծաւալւած բուռն զարգացումների խորքը թափանցելու եւ դրանց արդիւնքներն ամփոփելու միջոցով 2023-ին սպասովող մարտահրաւէրները կանխատեսելու տարեվերջեան փորձ է։
Ամերիկեան Դալաս քաղաքի հիւսիսային Քարոլթոն արւարձանում գտնւող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ԱՄՆ-ում ճանաչւել է 2022-ի լաւագոյն շինութիւն:
Այսօր՝ յունւարի 31-ի առաւօտեան, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին կառավարութեան անդամների հետ՝ այցելելով Իսլ. յեղափոխութեան հիմնադրի առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարան՝ յարգանքի տուրք է մատուցել Իսլ. յեղափոխութեան հիմնադրի յիշատակին, նրա գաղափարներին եւ իդէալներին: