Հա

Քաղաքական

Items filtered by date: Կիրակի, 19 Մարտի 2023 - Ալիք օրաթերթ

Հինգշաբթի եւ ուրբաթ, մարտի 16-ին եւ 17-ին, Թեհրանի «Փայեամ» լեռնագնացութեան ակադեմիայում կազմակերպւած ժայռամագլցման Lead Jam մրցաշարի արդիւնքում Հ. Մ. «Սիփան» միութեան պատանի ժայռամագլցող՝ Իլէն Նազարեանին յաջողւեց բացարձակ առաւելութիւն գրանցելով չեմպիոնական գաւաթը տուն տանել:

Published in Մարզական

Թուրքիային վրդովեցրել է Եւրոխորհրդարանի 2023 թւականի մարտի 15-ի զեկոյցում մէկ նախադասութեամբ Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը։

Published in Միջազգային

168.am-ի հետ զրոյցում ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դատելով վերոնշեալ յայտարարութիւններից ու պարզաբանումներից՝ կարելի է ենթադրել, որ հայկական կողմը որոշել է մի փոքր մեղմել այն լարւածութիւնը, որը վերջին ամիսներին կուտակւել է հայ-ռուսական յարաբերութիւններում՝ պայմանաւորւած պաշտօնական Երեւանի մի շարք քայլերով, որոնցից էին ՀԱՊԿ զօրավարժութիւնների, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտօնի, դեկտեմբերեան եռակողմ հանդիպման մերժումը, ինչպէս նաեւ ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայումը։

Published in Միջազգային

Փարիզի ոստիկանութիւնն արգելել է հաւաքներ անցկացնել Համաձայնութեան հրապարակում, քանի որ հազարաւոր ցուցարարներ շարունակում են բողոքի ցոյցերը՝ առանց խորհրդարանում քւէարկութեան կենսաթոշակային տարիքը փոխելու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի որոշման դէմ:

Published in Միջազգային

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց Եւրոպայի 23-րդ անհատական առաջնութիւնը։

Published in Մարզական

1879 թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնւեց Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան)՝ մի մարդ, ով իրականութիւն էր դարձնելու անկախ պետականութեան վերականգնման հայ ժողովրդի բազմադարեան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը: Երիտասարդ տարիքում անդամագրւելով հայ ազատամարտին՝ ի դէմս նրա առաջատար ուժ ՀՅ Դաշնակցութեան՝ Արամն իր ամբողջ կեանքն անմնացորդ նւիրեց թուրքական լծից հայ ժողովրդի ազատութեան վեհ գործին, նրա անվտանգութեան ապահովմանն ու արժանապատիւ ապագայի կերտմանը: 

Published in Գաղափարական

Մարտի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատում կայացել է հանդիպում ԱՀ նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներ, քննարկւել է «Ինչպէ՞ս դառնալ առաջնորդ» թեման:

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով Հայաստանի եւ Արցախի շուրջ ռազմական էսկալացիայի մեծ վտանգի ու դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան մասին, նման տեսակէտ յայտնեց Արցախի Հանրապետութեան նախկին արտգործնախարար Կարէն Միրզոյեանը՝ ընդգծելով.

Գործարքը, որը թոյլ է տալիս ուկրայինական հացահատիկի անվտանգ արտահանումը սեւծովեան մի քանի նաւահանգիստներից, երկարաձգւել է, շաբաթ օրը յայտարարել է ՄԱԿ-ը՝ չյստակեցնելով երկարաձգման ժամկէտը:

Published in Միջազգային

Ստեփանակերտում վերսկսւել է ազգագրական երգ ու պարի «Տնջրէ» համոյթի գործունէութիւնը, որին զուգահեռ նաեւ պարերի ուսուցումը:

Published in Մշակոյթ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։