MENU
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքւի նպատակն է՝ փորձել գերու եւ պատանդի հետ վարւել այնպէս, ինչպէս կամենում է եւ ստանալ գերուց՝ տւեալ դէպքում Արցախի ժողովրդից, ինչ հնարաւոր է ստանալ։ Գրում է Tert.am-ը:
Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահէ Գէորգեանի եւ ՀՀ միջազգային իրաւական հարցերով ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանի հանդիպումը Հայաստանում հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների հետ:
Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտութիւն, գտնում եմ, որ չկայ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրոյցում երէկ ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի յայտարարութեանը, որ Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահաւաք խմբի գործուղումն անհրաժեշտութիւն է։
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսին կայանալիք նախագահական ընտրութիւններում կը մրցի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դէմ, հաղորդում է Ազատութիւնը՝ յղում անելով Deutsche welle-ին։ Գրում է Tert.am-ը: