MENU
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն յայտարարել է, թէ իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրաւելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողութիւններ, որոնց արդիւնքում վերահսկողութիւն է սահմանել, մասնաւորապես, Կրխկըզ բարձունքի հանդէպ։
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը հապշտապ հրաժարւել է գերեվարւած զինծառայողից: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:
Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնն աշխատում է մինչեւ 500 կիլոմետր հեռահարութեան օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրների ձեռքբերման ուղղութեամբ: Այդ ուղղութեամբ ինտենսիւ բանակցութիւններ են տարւում նաեւ Պակիստանի հետ, - տեղեկացնում է ռուսական «Նեզաւիսիմայա գազետա»-ն:
Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը, վստահ եմ, որոշ ժամանակ յետոյ յայտնւելու է բանտում: Նա դարձել է Ալիեւի իշխանութեան թիւ մէկ սպառնալիքը: Ինչպէս յայտնի է Հասանովն անհաւասարակշիռ է, առանց երկար մտածելու հրամաններ է տալիս: Հարիւրաւոր յատուկ ջոկատայինների մահւան համար ադրբեջանական բանակի սպաները նրան են մեղադրում:
Ադրբեջանում ապշած են ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ ադրբեջանական զինւած ուժերի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրը 100-ից աւելի զինծառայողների կորստի մասին համացանցում յայտնւած տւեալներով, ինչը Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը մինչ այժմ շարունակում է թաքցնել ադրբեջանական հանրութիւնից:
Ապրիլին Լեռնային Ղարաբաղի դէմ սանձազերծւած ռազմական գործողութիւնների ընթացքում, Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեանը պատկանող բեռնատար օդանաւը երկու անգամ՝ ապրիլի 4-ին եւ 6-ին, վայրէջք է կատարել Իսրայէլում, ըստ երեւոյթին, «Ոււդա» ռազմական օդանաւակայանում: Այս մասին գրում է իսրայէլական «Haaretz» պարբերականը՝ նշելով, որ օդանաւն Իսրայէլում է մնացել 2-ից 3 ժամ, ապա վերադարձել Բաքու:
Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածաւալ յարձակողական գործողութիւններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթէ բոլոր հնարաւոր տեսակները, աւելին՝ նոյն յայտարարութեան տարածումից յետոյ «ՄՄ-21» («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից եւ 152 միլիմետրանոց հրանօթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնաւորապէս՝ Մարտակերտ քաղաքը:
Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը փետրւարի 13-ին հաստատել է իրենց Զինւած ուժերում կորստի լուրը: Ըստ նոյն աղբիւրի, հայ-ադրբեջանական սահմանին սպանւել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Զէյնալով Էլմիր Սերխանօղլուն:
Ադրբեջանական կողմը զինծառայողի մահւան պատճառ նշում է հայկական զինուժի գործողութիւնը՝ ասելով, թէ նա սպանւել է հայկական կողմից զինադադարի խախտման հետեւանքով:
Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի տօնական ուղերձը, որտեղ վերջինս ակնարկել էր, թէ իբր հայերին այս տարի հանգիստ չեն տալու, Կարէն Վրթանէսեանը «tert.am»-ի հետ զրոյցում ասաց, որ որեւէ նոր բան չկայ, որովհետեւ դա Ադրբեջանի պաշտօնական դիրքորոշումն է եւ պաշտօնական քարոզչութեան հիմնական ուղերձներից մէկը. «Մինչեւ չյանձնէք Լեռնային Ղարաբաղը, ձեզ հանգիստ չենք տայ»։
Հայկական ուղղաթիռի խոցումը նկարահանած ադրբեջանցի զինծառայողը պատժւել է: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Վագիֆ Դարգեախլին՝ պատասխանելով պատգամաւոր Ագիլ Աբասի հարցին դեկտեմբերի 5-ին, պետական կառոյցների ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցութեամբ նիստի ժամանակ, գրում է «Aze.az»-ը՝ «ANS TV»-ին յղումով: