MENU
Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թւում նաեւ երկքաղաքացիներ։ Դեսպանութիւնը անում է հնարաւորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացւող հարցերի արագ հասցէագրման ուղղութեամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում Հայաստանի դիրքորոշումը յստակ ներկայացվել է Բրատիսլաւայում վերջերս տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի ելոյթում:
Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման ներկայ փուլում կողմերը չեն բանակցում որեւէ կոնկրետ փաստաթղթի շուրջ: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանին յայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալեանը:
Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձութիւնների ողջ ընթացքում Բէյրութում ՀՀ դեսպանութիւնը գործում է արտակարգ ռեժիմով եւ մէկն է այն դեսպանութիւններից, որի հիւպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատւածում շարունակել է ընդունելութիւնները եւ շուրջօրեայ ծառայութիւնները ՀՀ քաղաքացիներին։
Հայաստանի համար խաղաղութեանը նպաստող միջավայրի ձեւաւորումն առաջնահերթութիւն է: Հայաստանը մշտապէս խօսել է խաղաղութեան դիրքերից, սակայն սա չի նշանակում, թէ խաղաղութեան համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների:
Եթէ Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցութեան հարցն արդէն դրւի օրակարգ, Հայաստանն իր անդամակցութիւնից բխող ողջ գործիքակազմով կը ձեռնարկի համապատասխան քայլեր: Լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը:
Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը եւ Եւրասիական տնտեսական միութեանն Ադրբեջանի անդամակցութեան հարցը դիտարկելու դէպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրաւունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւնները Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեն: