Հա

Քաղաքական

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջող ցուցարարները բողոքի ակցիան վերսկսւել է ՀՀ կառավարութեան շէնքի մօտ։

Ֆրանսահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանին դիմաւորել են նրա հրաժարականը պահանջող պաստառներով եւ կարգախօսներով:

Երէկ՝ երէկոյեան, ուսանողական հաւաքի մասնակիցները տեղեկատւական երթ են անցկացրել Երեւանի կենտրոնական փողոցներում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքի դիմաց Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջող նախաձեռնութեան մասնակիցներն ամփոփելով տեղի ունեցած իրադարձութիւնները՝ հանդէս եկան կոչով` դիմելով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւններին, որ նրանք անվստահութիւն յայտնեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանին՝ օրէնքով սահմանւած ընթացակարգերի համաձայն:

Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

«Ազգային Օրակարգ» կուսակցութեան խորհուրդը Yerkir.am-ին յայտնում է. 

«Վերջին մէկ եւ կէս տարւայ ընթացքում, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից կրթութեան եւ մշակոյթի ոլորտում իրականացւել են մի շարք գործողութիւններ, որոնք փաստացի ուղղւած են եղել ազգային արժեհամակարգի եւ գործող հաստատութիւնների դէմ, եւ տարակուսանք, վրդովմունք ու զայրոյթ են առաջացրել հանրութեան լայն շրջանակներում:

Կոնսերւատորիայում որոշ դասախօսներ Կոմիտասի անունը դրել են «հակավիրուս»՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց «Ազգ» թերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանը՝ պարզաբանելով. «Այն մարդը, որը կոմիտասեան երաժշտութեանը ծանօթ է, չի կարող ընդունել, ընկալել, մարմինը թոյլ չի տայ, որ նա ռաբիսի յետեւից ընկնի. այդպէս էլ մեր եկեղեցին է»։

Արայիկ Յարութիւնեանի հրաժարականով, հասկանալի է, մեր երկրի պրոբլեմները չեն լուծւելու: Այս տեսանկիւնից Արայիկ Յարութիւնեանը բախտորոշ դերակատարութիւն չունի: Փոխարէնը Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը օդի ու ջրի պէս է անհրաժեշտ ՀՀ կառավարութեանը՝ իր ձախողումների թիւը մէկով պակասեցնելու համար:

Արայիկ Յարութիւնեանի ներկայութիւնը մերժւած է, Արայիկ Յարութիւնեանի հետ ոչ մէկ յարաբերութիւն եւ ոչ մէկ խօսակցութիւն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի ԿԿ անդամ, ֆրանսահայ հասարակական, քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի գլխաւորած պատւիրակութեան կազմում նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Ֆրանսիա այցի շրջանակում ընդունելութեանը։

Ուսանողները շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։ Դաշնակցութիւնը այտարարում է, թէ գործընթացը ապաքաղաքական է, որին մասնակցում են ոչ միայն իրենց երիտասարդ կուսակցականները։ Իսկ Նիկոլ Փաշինեանը նախօրէին վստահեցրեց, որ Հայաստանի կրթական քաղաքականութիւնը ոչ թէ ԿԳՄՍ նախարարն է իրականացնում, այլ կառավարութիւնը։ Ասել է՝ եթէ խնդիր ունէք, դիմէք կառավարութեանը։ Վերջին իրադարձութիւնների շուրջ զրուցում ենք ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

Էջ 1, 8-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։