Հա

Քաղաքական

Լաւրովի յայտարարութիւնն այն մասին, որ ՀՀ իշխանութիւններն Արցախի կարգավիճակի հարցի փոխարէն բարձրացնում են Արցախի բնակչութեան իրաւունքների հարցը, իսկ Ադրբեջանն ասում է, որ այդ իրաւունքներն ինքն ապահովելու է, բաւականին մտահոգիչ է։ Սա հէնց Արցախի հարցում նշաձող իջեցնելու՝ Փաշինեանի յայտարարութեան ու պատրաստակամութեան հետեւանքն է։

ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը խորհրդարանից յետ է կանչել Սահմանադրութեան փոփոխութեան նախագիծը: Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած հիմնաւորումների, նման որոշման պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխութեան նախաձեռնութեան իրացման ընթացքում հնչած տարաբնոյթ քաղաքական գնահատականները, ինչպէս նաեւ նախագծի վերաբերեալ հանրութեան շրջանում առաջացած բացասական արձագանգները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարւածութեան հերթական պատճառ դառնալ:

Նոյեմբերի 23-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիստի օրակարգից հանւել էր Սահմանադրական փոփոխութիւնների նախագծի հարցը: «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը պատգամաւորական յայտարարութիւնների շրջանակում մի շարք պարզաբանումներ է տւել հարցի մասին: 

«Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդէն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայութեան ցեղասպանութիւն»։ Նիկոլ Փաշինեանն այս արտայայտութիւնն անում է՝ ուժ, սպառնալիքչ կիրառելու մասին Սոչիի հանդիպմանը պայմանաւորւածութիւններ ձեռք բերելուց 10 օր անց։ Ենթադրեալ խաղաղութեան պայմանագիր կնքող Փաշինեանի ու Ալիեւի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել դժւար է հասկանալ. կողմերից երկուսն էլ ձգտում են «խաղաղութեան»՝ մէկը տարածքներ նւաճելով, միւսը՝յանձնելով։

Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած եռակողմ՝ Փաշինեան-Պուտին-Ալիեւ հանդիպման արդիւնքում ընդունւած յայտարարութիւնը պարզաբանման կարիք ունի։ Այդ յայտարարութեան տեքստից ոչինչ չի հասկացւում՝ մասնաւորապէս Արցախի առնչութեամբ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը։

«Մէկ բան էլ ասեմ՝ մինչեւ այժմ արցախցին ոտքի չէր կանգնում, հաշւի առնելով Արցախում անվտանգութեան հետ կապւած տարբեր հարցեր, բայց երբ Ալիեւն ասում է, որ արցախցին իր քաղաքացին է, եւ Հայաստանի իշխանութիւնը սրան չի հակադարձում, սա նշանակում է, որ արցախցու համբերութեան բաժակը լցւել է։ Այնպէս չէ, որ եթէ արցախցին ոտքի չէր կանգնում, տեղի ունեցողի հետ համամիտ էր»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Արթուր Մոսիեանը։

Միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրաւունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետութեան ԱԺ արտահերթ նիստի ժամանակ յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:

Հարցին՝ արդեօ՞ք այս յայտարարութեամբ Արցախը ճանաչում են որպէս Ադրբեջանի մաս,Արթուր Մոսիեանն ասաց․ «Փաշինեանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրաւունքը դեռ ոչ մէկ չի քննարկել։ Արցախը 1991 թւականին ինքնորոշւել է եւ հռչակւել որպէս անկախ պետութիւն»,- նշեց պատգամաւորը։

Արցախի նկատմամբ Ադրբեջանի ունեցած նկրտումները նորութիւն չեն, իսկ այն, որ այս անգամ դրանք ներկայացւում են Փաշինեանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» միջոցով, առանձնապէս զարմանալի չէ։ Դա նրա տակտիկան է, ուզում է դարձեալ ժողովրդի ռեակցիան ստուգել։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթում հոկտեբերի 3-ին հրապարակւած նիւթին, որտեղ նշւել են Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացւած պահանջները։

Պատգամաւորը տարակուսանք է յայտնել, որ ԱՀ բարձրաստիճան պաշտօնեաները պարբերաբար հանդիպումներ են ունենում ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա համարող, Արցախը որպէս բեռ ներկայացնող առաջին նախագահի հետ, ով իր կարծիքն Արցախեան շարժման տարիներից ի վեր չի փոխել:

Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։