Հա

Քաղաքական

Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրէնքի, Սահմանադրութեան  շրջանակներում, եւ որեւէ կերպ թոյլ չտանք, որ տուժի որեւէ մի քաղաքացի: 

Վարչապետ Փաշինեանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկութեան շարժումը» տեւական դադարից յետոյ վերսկսում է անհնազանդութեան ակցիաները: Ցուցարարներն այսօր առաւօտեան Ազգային ժողովի շէնքի մօտ էին հաւաքւել, եկել էին իշխող «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների լուսանկարներով ու դաւաճան գրառումներով. «Չենք ուզում Ազգային ժողովում օրէնք ընդունի մի պատգամաւոր, ով չի տիրապետում հայաստանեան իրավիճակին, եւ նա հայ կոչւելու իրաւունք չունի»:

Հայրենիքի փրկութեան շարժման ձեւաչափի, օրակարգի կամ թեկնածուի փոփոխութեան հարցեր այս պահին չկան: Յաջորդ հանրահաւաքը կը լինի փետրւարի 20-ին: Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը:

«Հրապարակ»-ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի յօդւածը․  

«Ընդդի­մադիր քաղաքական ուժերը՝ Վազգէն Մանուկեանի գլխաւորութեամբ, սկսել են այցելութիւններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշաւի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գիւմրին էր, որտեղ նրանց դիմաւորում էր իշխանութիւնների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դաւաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գիւմրիին յա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդի­մութիւնը Կապան էր մեկնել: «Հայրե­նիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպաւորութիւնները ներ­կայացնել: Նա ասաց «Ժողովուրդը ոգևորութեամբ է ընդունում «Հայրե­նիքի փրկութեան» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրոյց, պատասխանում ենք ժողովրդին յուզող բոլոր հարցերին, եւ նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մօտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծւած իրավիճա­կը, եւ աւելի ու աւելի են համոզւում «Հայրենիքի փրկութեան» շարժման կողմից առաջ մղւող գաղափարնե­րի ճշմարտացիութեան մէջ ու պատրաստակամութիւն են յայտնում աջակցել շարժմանը»:

Armlur.am-ի տեղեկութիւնների համաձայն՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցութեան առաջնորդ Արթուր Վանեցեանի հետ:

«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ի աջակցութիւն եկեղեցու ակցիայի ժամանակ «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը լրագրողների խնդրանքով անդրադարձաւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի հրապարակած՝ Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլաւ Զասի ուղարկած գաղտնի նամակին, որում նկարագրւած է սպասւող պատերազմը։ 

«Յայտնի քաղաքական գործիչ Աղւան Վարդանեանը սոյն թւականի դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը, դիմելով Նիկոլ Փաշինեանին, հարց էր հնչեցրել. «2019 թւականին արդեօ՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժէք պաշտօնեաներ, եւ արդեօ՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրայ աստղաբաշխական գումար է նշւած եղել, որպէս առաջարկ՝ Արցախի հարցը յօգուտ Ադրբեջանի լուծման։

Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, խայտառակ պայմաններով պարտութեան տանելուց, երկիրն անդունդի եզրին հասցնելուց յետոյ մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մէկ քաղաքական դիակ՝ ՀՀ վարչապետի քաղաքական դին։ Այս մասին Ազատութեան հրապարակում Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքի ընթացքում յայտարարեց «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօէրն Արթուր Վանեցեանը։

«Կապիտուլիացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն յաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆօ»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը, յաւելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առեւանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտօնական Երեւանը չի արձագանքում։ Ալիեւը ցինիկ արտայայտութիւններ է անում ու Փաշինեանը անպատասխան է թողնում։

Էջ 1, 6-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։