Հա

Քաղաքական

Ազգային ժողովում իշխանութիւնն ու ընդդիմութիւնն ընդհանուր յայտարարի են եկել Սիւնիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրէնի, ԱԳ նախարարի, գլխաւոր դատախազի, ՊԵԿ նախագահի եւ պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցութեամբ։ Այս մասին ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։ 

Նաորդ օրերին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապօրինի գործողութիւններին եւ, ցաւօք սրտի, մեր իշխանութիւնների կրաւորական եւ ոչ մի բացատրութիւն չտւող կեցւածքին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ այսօրւայ նիստի մեկնարկին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը եւ շեշտեց, որ ԱԱԾ յայտարարութիւնը չի բխում ՀՀ շահերից եւ ոչինչ չի ասում:

30 տարւայ մեր պատմութեան մէջ առաջին անգամ Արցախի Հանրապետութեան անկախութեան տօնակատարութիւններին մասնակցելու համար Արցախ մեկնող ՀՀ պաշտօնական բարձրաստիճան պատւիրակութիւն չկայ, բայց ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը 11 հոգով մասնակցելու է միջոցառումներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

Այն, ինչ տեղի ունեցաւ ԱԺ դահլիճում, յանցագործութիւն է՝ կազմակերպւած Նիկոլ Փաշինեանի կողմից եւ ՊՊԾ պետ Սարգիս Յովհաննիսռանի անմիջական ներգրաւմամբ: 

Նիկոլ Փաշինեանը եւ նրա հետնորդները զբաղւած են բռնապետութիւն հաստատելով, ժողովրդավարութիւնը քայքայելով եւ հայրենիքը վերջնականապէս թշնամուն յանձնելով: Այս մասին յայտարարեց պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը նոյն դաշինքի պատգամաւոր Արմէն Չարչեանի կալանքի վերաբերեալ դատարանի որոշմանը նւիրւած մամուլի ասուլիսին:

«Մենք հետեւողականօրէն պայաքարելու ենք մեր ընկերների ազատութեան համար»,- այս մասին նշեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը՝ ներկայացնելով խմբակցութեան կողմից  ԱԺ նախագահի պաշտօնում առաջադրւած Մխիթար Զաքարեանի կենսագրականը։

ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի խմբակցութեան ղեկավարը կը լինի Սէյրան Օհանեանը, քարտուղարը՝ Արծւիկ Մինասեանը։

Երկրում գործում է յանցաւոր իշխանութեան կամ իշխանութիւնը բռնազաւթած մի խմբի կամայական վարքագիծ այն մարդկանց դէմ, ովքեր համարձակութիւն են ունեցել դէմ արտայայտւել ազգադաւ վարքագծին, գործողութիւններին եւ մարդկանց. Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի «Աւան» նստավայրի առջեւ լրագրողների հետ զրոյցում այս մասին յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

Կապ չունի, թէ ո՛ր կուսակցութեան անդամ են, եթէ իշխանութիւնների թելադրանքը չեն կատարել, կանչում են համայնքի ղեկավարներին եւ պահանջում, որ հարժարական տան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ նորկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովից յետոյ կազմակերպւած մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրաւապահ մարմինները, որ անտարբերութիւն են ցուցաբերել այն առանձնապէս ծանր յանցագործութիւնների համար, որ թոյլ է տվել այս իշխանութիւնը եւ չեն յարուցել քրէական գործեր՝ դաւաճանութիւնից սկսած, վնասարարութեամբ եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիւ պատերազմով վերջացրած, բերելու էր նրան, որ հանրութեան մօտ առաջանայ ինքնապաշտպանական բնազդ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ՀՀ քննչական կոմիտէի դիմաց լրագրողների հետ զրոյցում։

Էջ 1, 20-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։