Հա

Քաղաքական

Այսօր պաշտօնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնակատարներին եւ միջազգային այլ մարմինների լրացուցիչ տւեալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապութեան, իրակսն վիճակի, գերիների ու անյայտ կորածների, նրանց ընտանիքների իրաւունքների պաշտպանութեան հարցերով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Գերիների ազատ արձակումն ու վերադարձը մարդու իրաւունքների միջազգային պարտադիր պահանջ է, այլ ոչ թէ ադրբեջանական իշխանութիւնների «բարի կամքը» կամ նրանց «լաւութիւնը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում յայտնում է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:

Այսպիսով հերթը հասաւ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյեանին։

Կառավարութիւնը, յանձին Նիկոլ Փաշինեանի, փաստօրէն, որոշել է կրճատել բիւջէով նախատեսւած ՄԻՊ-ին յատկացւող գումարը եւ Արման Թաթոյեանին այլեւս չհրաւիրել կառավարութեան նիստերին։

Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունէութեանն է վերաբերում եւ ուղղւած է այն սահմանափակելուն: Այս մասին մամուլի ասուլիսին յայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունէութեան ֆինանսական երաշխիքի վերացման՝ Կառավարութեան նախաձեռնութեանը, որը հնարաւորութիւն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունէութեան տարեկան բիւջէն։

Երէկ՝ 2021 թ. փետրւարի 26-ին Ադրբեջանի նախագահը յայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք եւ արդիւնքում 60-ից աւել ահաբեկիչ ձերբակալւեց: Նրանց հիմա անւանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղաւաղում է, որովհետեւ պատերազմի աւարտից 20 օր յետոյ ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կը վերադարձնէին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիւերսանտ են»: 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է տեսանիւթ, որին կից գրել է. «ապացոյց այն մասին, որ ադրբեջանական զինւած ծառայողները Սիւնիքի գիւղերի անմիջական հարեւանութեամբ կրակում են ինչպէս փոքր, այնպէս էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»:

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը հերթական ապացոյցներն է ներկայացրել Ադրբեջանում հայատեացութեան պետական քաղաքականութեան ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերեալ: 

Ադրբեջանական զինւած ծառայողների կողմից 2021 թ. փետրւարի 11-ին Սիւնիքի մարզի Խնձորեսկ գիւղի հովիւի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն արդէն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: 

ՀՀ Սիւնիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինւած ծառայողների (նաեւ դրօշների ու ցուցանակների) առկայութիւնը հակասում է մարդու իրաւունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրաւունքի գերակայութիւնը եւ հետեւաբար՝ զուրկ է իրաւական որեւէ հիմքից:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը փետրւարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, դեսպան Անդրէա Վիկտորինի հետ։

Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։