MENU
«Քանի այս իշխանութիւնները ղեկին են, Լաչինն էլ կը տանք, Սիւնիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տաւուշն էլ, Տիգրանաշէնն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպէս արձագանգեց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը:
«Հետք»-ի հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը:
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով Ալիեւի՝ արցախահայութեան վերաբերեալ օգոստոսի 12-ի յայտարարութիւններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր յայտարարութիւններում «ազնիւ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում եւ ցոյց է տալիս, թէ ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպէս առանձին միաւոր, որպէս երկիր, առաւել եւս՝ որպէս պետութիւն։
Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք եւ ծանօթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Աւագեանի միջոցներով կառուցւած բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսաւոր բացումը տեղի կունենայ սեպտեմբերին:
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար Կարէն Միրզոյեանը մեր հարցերին ի պատասխան՝ նախ ասաց՝ նոյեմբերի 9-ի յայտարարութեան որեւէ կէտով նախատեսւած չէ այս կերպ հողերի յանձնում, խօսքը միայն այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին է եւ բոլորովին այլ ժամկէտների մէջ։
Դէ, նախ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ալիեւին անկեղծութեան համար։ Նման գրառում է արել ԱՀ ԱԳՆ Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարեանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ուշագրաւ մանրամասներ ներկայացրեց յունիսի վերջին հայ եւ ադրբեջանցի պաշտօնեաների մասնակցութեամբ Մոսկւայում կայացած միջնորդաւորւած հանդիպումից:
Օգոստոսի 11-ին Աւստրալիայի Լիբերալ կուսակցութիւնը Նոր Հարաւային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ Թուրքիայի կողմից իրականացւած՝ հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները՝ դիմելով Աւստրալիայի դաշնային կառավարութեանը՝ նոյնպէս ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանը:
Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։