MENU
Վերջին շրջանում ադրբեջանական իշխանութիւններն աւեի յաճախ են դիմում 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան՝ Լաչինի միջանցքի գործունէութեանը վերաբերող 6-րդ կէտի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդէն աւելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչութեանը եւ ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։
Արցախի Արտաքին գործերի նախարարութիւնը կրկին դիմել է միջազգային հանրութեանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժէք գործիքակազմ կիրառելու խնդրանքով։
Վերջին շրջանում կրկին ակտիւացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կարգավիճակի վերաբերեալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանութիւնները, կարծիքները, ինչն օբիեկտիւ գործընթաց է՝ հաշւի առնելով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում այս հարցի առանցքային բնոյթը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը:
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Արցախի Շահումեանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցութեամբ՝ նշելով, որ Շահումեանի դէօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում։
Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ն Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցութեամբ յայտարարութիւն է տարածել։ Այն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգութիւնը իւրացնելու մտադրութեան կապակցութեամբ։
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինւած ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրաւորում է ստացել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գիւղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի յարակից տարածքում: