Հա

Քաղաքական

Դարերի ընթացքում, կախւած տւեալ ժողովրդի ունեցած արժէքներից, պատմութիւնից, պետական աւանդոյթներից՝ ձեւաւորւել են նաեւ տւեալ ժողովրդին բնորոշ առակներ, ասացւածքներ, անեծքներ եւ հայհոյանքներ։ Մեր ժողովրդին յատուկ ասացւածքներից ամենայայտնին «Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» -ն է։ Ցաւօք, այս ասացւածքն իսկապէս բնորոշ է մեր հայրենակիցներից շատերին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«Երէկւայ գրառումս բազմաթիւ մեկնաբանութիւնների առիթ դարձաւ։ Ուղղակի զարմանալի է, թէ պարզ, հասկանալի միտքը ինչպիսի «խորը» ենթադրութիւնների է բերում։

Երկար ժամանակ է, ինձ զսպել եմ, որ չանդրադառնամ Էդմոն Մարուքեանի պահւածքին եւ գործունէութեանը։ Պատճառը՝ մեր նախկին ջերմ յարաբերութիւններն են։ Փորձեցի ձեռնպահ մնալ, նրա նոր պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ, մտածելով, որ ինչպէս Հայաստանի բոլոր ժամանակների քաղաքական գործիչների գերակշիռ մասը, Էդմոնը նոյնպէս զերծ չմնաց գայթակղութիւնից։

Հայաստանում ամէն ինչ արւում է մի մարդու կամքով, եւ ամբողջ իրաւապահ համակարգը նրան է ենթակւում։ Ոչ ոք չի համարձակւում նրան ինչ-որ բան ասել, քանի որ նրանց կարող են հեռացնել աշխատանքից, նոյնիսկ քրէական գործ յարուցել։ Ինչպիսի՞ իրաւական պետութեան մասին կարելի է խօսել:

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Աւետիք Չալաբեանի ձերբակալութեանը։ Գրառման մէջ ասւում է․

Պարզւում է Հայաստանում ադրբեջանցիները անշարժ գոյք են ձեռք բերել։ Նրանք ազատօրէն, որպէս զբօսաշրջիկ այցելում են Հայաստան, ֆիլմեր նկարահանում, «ապացուցելով», որ Երեւանը ադրբեջանական քաղաք է։ Ինչպէ՞ս բացատրել այս ամէնը։ Հաաա, մոռացել էի, չէ՞ որ մենք ժողովրդավար երկիր ենք, չէ՞ որ մենք խաղաղութիւն ենք ուզում։

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայաստանում խօսքի ազատութեան ջատագովները, նորմալ երեւոյթ են համարում, երբ տարբեր գործիչներ ազատօրէն արտայայտում են նման կարծիքներ․ «Շուշին դժգոյն, դժբախտ, 90%-ով ադրբեջանական քաղաք է», «Որոտանը Էյւազլի է», «Ամայի տարածքների համար պատերազմ չենք անելու», «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ», «Բանակը ոչ թէ տարածքների, այլ մարդկանց պաշտպանութեան համար է», Շուռնուխի գրաւման հետ կապւած․ «Բա մտել էինք իրենց տուն․․․» եւ այլն։

Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022 12:29

Տիգրան Մե՞ծ, թէ՞ Վեստ Սարգիս

Կարելի էր ուշադրութիւն չդարձնել ԱԺ քպ-ական ոմն պատգամաւորի կողմից Տիգրան Մեծին քննադատող խօսքերին, եթէ․․․Եթէ սա պատահական խօսք լինէր։ Սակայն պարզւում է, որ մեր դպրոցներում նոյնպէս պատմութեան դասերին, վաղուց Տիգրան Մեծը քննարկման թեմա է դարձել։ Այստեղ խօսքը չի գնում, այսպէս կոչւած քննադատական մտքի զարգացման մասին։ Ողջ, «քննարկումն» ուղղորդւում է ուսուցիչների կողմից, որոնք էլ համապատասխան վերապատրաստումներ են անցել։ Ուսուցիչներն ուղղորդում եւ խրախուսում են, այն ուղղութիւնը, որ Տիգրան Մեծը բացասական ազդեցութիւն է թողել հայ ժողովրդի մտածողութեան վրայ, իր նւաճողական քաղաքականութեամբ, դաժանութեամբ, նաեւ հարեւանների հետ թշնամանալով։ Եթէ սրան գումարենք, որ շատ «առաջադէմներ» Գարեգին Նժդեհին անւանում են ֆաշիստ, սա արդէն աւելի քան մտահոգիչ է։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով այս վանդալիզմին, հրապարակախօս Աւետիք Իշխանեանն ընդգծեց՝ կատարածը հրահանգ է՝ Արցախից հրաժարւած Նիկոլ Փաշինեանի կողմից։

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Կարդում եմ տարբեր գործիչների գրառումներն այսօրւայ (ապրիլի 5-ի, ԽՄԲ.) հանրահաւաքի մասին։ Ոմանք այն ծաղրում են, ոմանք չարախնդում՝ հերթական անգամ յիշելով «նախկիններին»։

Էջ 1, 12-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։