Հա

Քաղաքական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Արցախի գլխաւոր խորհրդանիշերից մէկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» յուշարձանի շինհրապարակ եւ ծանօթացել այնտեղ իրականացւող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Նա նաեւ համապատասխան յանձնարարականներ է տւել բարեկարգման աշխատանքների եզրափակիչ փուլը պատշաճ մակարդակով աւարտին հասցնելու ուղղութեամբ՝ պահպանելով նշւած ժամկէտներն ու բարձր որակը:

Published in Հասարակական

ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանի, պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանի, տօնաշէնցիների ու հիւրերի մասնակցութեամբ Մարտակերտի շրջվարչակազմի Տօնաշէն գիւղում բացւել է Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախեան ազատագրական պատերազմի զոհասեղանին, յանուն Մեծ եւ Փոքր Հայրենիքների փրկութեան իրենց կեանքը նւիրաբերած տօնաշէնցիների սրբազան յիշատակը յաւերժացնող յուշարձանը:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 25-ին այցելել էր Մարտակերտի շրջանի Տօնաշէն գիւղ եւ մասնակցել Արցախեան ազատամարտի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհւածների յիշատակը յաւերժացնող յուշահամալիրի բացման հանդիսաւոր արարողութեանը:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 26-ին շնորհաւորական ուղերձ է յղել Հարաւային Օսեթիայի Հանրապետութեան նախագահ Լէոնիդ Տիբիլովին:
Ուղերձում, մասնաւորապէս, նշւած է.
«Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների, ժողովրդի աւ անձամբ իմ անունից շնորհաւորում եմ Ձեզ եւ Հարաւային Օսեթիայի եղբայրական ժողովրդին՝ Ռուսաստանի կողմից Հարաւային Օսեթիայի Հանրապետութեան պետական անկախութեան ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցութեամբ:

Published in Հասարակական

ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանը երէկ մասնակցել է Արցախի Հանրապետութեան հռչակման 22-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառումներին: ԼՂՀ-ի նախագահի մամուլի ծառայութեան փոխանցմամբ՝ Բակօ Սահակեանն այցելել է Ստեփանակերտի յուշահամալիր, ծաղիկներ դրել Արցախի անկախութեան ու ազատութեան համար զոհւած ազատամարտիկների, ԼՂՀ-ի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի շիրիմներին: 

Published in Ազգային

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցւող Երկրաբանական թանգարան եւ ծանօթացել այնտեղ տարւող աշխատանքներին: Նա կարեւոր է համարել նման հաստատութեան առկայութիւնը Արցախում՝ նշելով. «Արցախում առաջին անգամը լինելով՝ ստեղծւում է նմանատիպ թանգարան եւ այն կը դառնայ կարեւոր գիտա-կրթական ու զբօսաշրջութեան կենտրոն:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Ստեփանակերտում կառուցւող Հանրապետական հիւանդանոցի նոր մասնաշէնքի շինարարական հրապարակ եւ այնտեղ ծանօթացել կատարւող աշխատանքների ընթացքին: Բ. Սահակեանը նշել է, որ կենսական նշանակութիւն ունեցող առողջապահական այս հաստատութեան շինարարութիւնը գտնւում է եզրափակիչ հանգրւանում, որը նոյնպէս պէտք է աւարտին հասցնել՝ պահպանելով նշւած ժամկէտներն ու աշխատանքների բարձր որակը:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն օգոստոսի 22-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն եւ իրականացրել աշխատանքային խորհրդակցութիւն՝ նւիրւած շրջանում մի շարք ծրագրերի իրագործմանը: Յատուկ ուշադրութիւն է դարձւել գիւղատնտեսութեան, շինարարութեան եւ առողջապահութեան ոլորտներին:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն օգոստոսի 26-ին հրաւիրել է Անվտանգութեան խորհրդի նիստ, որի օրակարգում էին Պաշտպանութեան բանակի մարտական պատրաստականութեան ու մարտական հերթապահութեան վիճակին եւ ԼՂՀ-ի հռչակման 22-րդ տարեդարձի տօնակատարութեան միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Published in Դիտանկիւն
Էջ 35, 35-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։