MENU
Սեպտեմբերի 27-ին ՀՀԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովը հաւանութիւն չտւեց ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ժամանակաւոր յանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցութեան առաջարկին:
Առանց Հայաստանի համաձայնութեան ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցութիւնն անհնար է։ «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին յայտնել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւքաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
2016 թւականին ԵԱՏՄ անդամ պետութիւնների մեծ մասում տնտեսական անկում է նկատւել։ Սակայն 2017 թւականի առաջին կիսամեակը այլ միտումներ է ցոյց տւել՝ սկսւել է վերականգման փուլը, չնայած որ ԱՊՀ եւ ԵԱՏՄ պետութիւնների միջեւ այս հարցում էական տարբերութիւն է նկատւում։
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը նշեց, որ Դաշնակցությիւնը դէմ է «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դէմ է քւէարկելու «Ելք» խմբակցութեան կողմից Ազգային ժողովին ներկայացրած Եւրասիական տնտեսական միութիւնից դուրս գալու մասին նախագծին:
Հայաստանը, յամենայն դէպս, լուծեց անվտանգ զարգացում ապահովելու հարցը։ Այս մասին «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով Մաքսային Միութեանն անդամակցելու (2015 թւականից՝ Եւրասիական տնտեսական միութիւն) մասին յայտարարութիւնից 4 տարի անց Հայաստանի ձեռքբերումներին ու բացթողումներին։
Քննարկւում է Եւրասիական տնտեսական միութեան մաքսային միութեանը Թուրքիայի անդամակցութեան հարցը: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Աստանայում օգոստոսի 24-26-ը անց է կացւում «Եւրասիական շաբաթ» համաժողովը։
Համաժողովի ծրագրում ընդգրկւած են 30 թեմատիկ քննարկումներ տնտեսութեան 13 ճիւղերի վերաբերեալ, որոնք միութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեն։
Մեզ համար այս հարցը առանձնայատուկ է, քանի որ մենք ունենք որոշակի խնդիրներ, ունենք Թուրքիայի հետ փակ սահման։ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին Թուրքիայի միանալու հարցը, ենթադրում եմ, պէտք է քննարկւի նաեւ Հայաստանի հետ:
Եւրասիական տնտեսական միութիւն Թուրքիայի մտնելու դէպքում Հայաստանը քաղաքական եւ տնտեսական առաւելութիւն կստանայ: