Հա

Քաղաքական

Օմանի մայրաքաղաք Մասկաթում երէկ՝ դեկտեմբերի 23-ին կայացել է Իրանի եւ Օմանի ԱԳ նխարարների, Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Իւսուֆ բին Ալաւիի բանակցութիւնների առաջին փուլը:

Published in Իրան

Իսրայէլական israel24.info կայքը գրում է, որ Ադրբեջանի իշխանութիւնները արտօնել են Իսրայէլին հարւածներ հասցնել Իրանին:

Published in Միջազգային

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ Ջայշանքարի հետ:

Published in Իրան

Իրանի Իսլ. Հանրապետութեան ղեկավարութիւնը ամենատարբեր նախագծերի իրագործման միջոցով  փորձում է նւազեցնել ժողովրդի վրայ ճնշումները:

Published in Իրան

Գ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է նախօրէին Եւրոխորհրդարանի կողմից ընդունւած հակաիրանական բանաձեւը, դա համարելով հապճեպ եւ ոչ կառուցողական քայլ, որը հիմնւած է առկայ փաստերի աղաւաղման եւ անհիմն տեղեկատւութեան վրայ:

Published in Իրան

Թշնամիների կողմից Իրանի եւ իսլամի դէմ ուղղւած թշնամանքը, երբեւէ չի աւարտւի: Այս մասին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի իրանահայ նահատակների յիշատակին նւիրւած միջոցառման ժամանակ յայտնել է Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր հրամանատար, գեներալ-լէյտենանտ Աբդօլռահիմ Մուսաւին:

Published in Իրան

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երէկ՝ դեկտեմբերի 22-ին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ Ջայշանքարի հետ իր հանդիպմանը՝ նշելով, որ Իրանի եւ Հնդկաստանի յարաբերութիւնները հին, պատմական եւ անքակտելի են:

Published in Իրան

Իրանի Իսլ. Խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլիայի կողմից Իրանում մարդու իրաւունքների խախտման մասին հռչակագրի ընդունմանը:

Published in Իրան

Իրանը մտադիր է ամրապնդել իր յարաբերութիւնները Ճապոնիայի հետ: Այս մասին ճապոնական NHK հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցի ընթացքում յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:

Published in Իրան

Մալայզիաի եւ Ճապոնիա կատարած այցերից յետոյ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ երեկոյեան Թեհրան է վերադարձել: «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում, նախագահն ամփոփել է Արեւելեան Ասիա ուղեւորութեան արդիւնքները:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։