MENU
Կան հայ մարդիք, ովքեր հարցականի տակ են տարել ու դեռ տանում են՝ Կուր գետի աջափնեայ տարածքների՝ Գանձակից մինչեւ Պարթաւ (Բարդա) եւ մինչև Փայտակարան (Բէյլագան) շրջանների հայապատկանութիւնը։ Խօսքս ուղղւած չէ նրանց։ Նրանք թող զբաղւեն իրենց պատւիրատուներով։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ բռնագրաււած է մնում Արեւմտեան Հայաստանը, քանի դեռ շարունակւում է խախտւած մնալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով բնորոշւած սահմանգիծը։ Սահմանագիծ, որը կարող է անվտանգութեան մնայուն գօտի ստեղծել Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ։ Սահմանագիծ, որը կարող է ծովային ելք տալով Հայաստանին, ապահովել նրա տնտեսական դարաւոր բարգավաճումը։ Այլապէս, իմացէք՝ պարզապէս խաբկանք է «խաղաղութիւն» հաստատելու փորձերը։
Երբ իշխանութիւնները իրենց քաղաքական ներկայիս դիսկուրսը չափում, համեմատում են, ոչ թէ ՀՀ կառավարութեան հնգամեայ ծրագրով յայտարարւած դոկտրինաներով, այլ եւ Դիմադրութեան շարժման քաղաքական պահանջներով,
Արամը, իհարկէ, քաղաքական նշաձող է։ Կարելի է պատկերացնել, որ եթէ ՀՀ իշխանութիւնն այսօր վարի ազգանպաստ, ուժեղ քաղաքականութիւն Արցախի ինքնորոշման սկզբունքի դիրքերից, ապա Հայաստանի անկախութեան ուղերձներում Արամ Մանուկեանը կը բնութագրւի՝ որպէս հայ ժողովրդի ուժն ու կամքը մարմնաւորող նւիրեալ առաջնորդ։
Երկուշաբթի, 25 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին, որը եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու առաջնորդ Սրբազանին:
Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:
Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի Իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։
Երէկ՝ երկուշաբթի, մարտի 16-ին, դոկտ. Կարէն Խանլարեանն ու նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելեցին Թեհրանի Սասուն քաղաքամաս. այցի նպատակը մնում էր նոյնը՝ կորոնավիրուսի դէմ պայքարի մասին աշխատանքներն ու գործընթացը դարձնել հասարակութեան առօրեայի անբաժանելի մասը, եւ իհարկէ, ինչպէս յիշեցրեց գործող պատգամաւորը՝ միմեանց մասին տեղեկանալու կարեւորութեան փաստը:
Շաբաթ, մարտի 7-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեանը իրազեկ դարձնելու ծրագիրը, այս անգամ այցելեց Թեհրանի Սարդարապատ քաղաքամաս:
Չորեքշաբթի, մարտի 4-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեան իրազեկման ծրագիրը, այցելեց Թեհրանի Զէյթուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին տեղեկութիւններով փոխանակում կատարելն էր: