Հա

Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ, որոնք ամփոփելով՝ արձանագրում ենք.

Սկսեմ մի ճակատային հարցադրումից` կա՞յ այսօր Հայաստանում իշխող ուժ, իշխող կուսակցութիւն, իշխող կոալիցիա, իշխող քաղաքական մեծամասնութիւն: Իմ կարծիքով` ոչ: Իմ կարծիքով` պետութեան համար կենսական նշանակութիւն ունեցող այդ ինստիտուտների բացակայութիւնն է պատճառը, որ երկրում այսօր տիրում է քաղաքական անարխիա, առկայ է հասարակական եւ ազգային դեգրադացիա, տնտեսութիւնը գնում է դէպի անկում, թանկանում է կեանքը, արտաքին ճակատում ունենք նահանջներ, մոռացութեան են տրւում երկրի ու ժողովրդի անվտանգութեան ապահովման տարրական կանոնները, միս ու արիւն է ստանում քաղաքական եւ իրաւական հետապնդումների նոր մեքենան:

Թէեւ կառավարութեան փետրւարի 15-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ տնտեսական յեղափոխութեան իրենց առաջարկած մոդելը հասկանալի եւ ընկալելի է հանրութեան համար, ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը կարծում է, որ կառավարութեան ծրագիրն աւելի շատ յայտարարութեան է նման, քան ծրագրի:

Իմ քայլը խմբակցութեան պատգամաւոր Գայիանէ Աբրահամեանը ասում է թէ Նիկոլ Փաշինեանի «Աղքատութիւնը մարդկանց ուղեղներում է» արտայայտութեամբ «բարձրացւում է աղքատութեան խնդրի խորքայնութիւնը, մի բան որ չէր արւել երբեւէ, չէր խօսւել երկրի ղեկավարներից որեւէ մէկի կողմից»։

 Վերջին ամիսներին մեր երկիրը ոչ միայն անորոշ, այլեւ քաղաքական բուռն օրեր է ապրում: Կարծես թէ պետական կեանքը եռում է, անսպասելի լուրերի, քաղաքական ու հասարակական ակտիւ անցուդարձերի պակաս չի զգացւում, եւ թւում է՝ այս բուռն մթնոլորտում  ինչ-որ նոր բան պիտի ծնւի, բայց ապարդիւն…Վերջին մէկ-երկու ամսում հրապարակ նետւած օրակարգերը եղել են հիմնականում անկարեւոր ու շինծու, իսկ այն ինչին արժեր սպասել, նոյնպէս եղաւ անպտուղ: Խօսքն, անշուշտ, կառավարութեան ծրագրի մասին է, այն ծրագրի, որի մասին ասւում էր, թէ պիտի լինի յեղափոխական ու տնտեսական թռիչք ապահովող: Պարզւեց, որ այստեղ ոչ մի թռիչք էլ չկայ, ոչ մտքի, ոչ թւերի, ոչ էլ երևակայութեան…Այստեղ կայ «պէտք է» եւ «անհրաժեշտ է» բառերի շռայլում, ինչն էլ, ըստ կազմողների եւ, ըստ էութեան, պիտի ապահովի այդ թռիչքը: Բայց, քանի որ, դա կասկածելի է, նախապէս որոշւած է, թէ ով է լինելու այս ծրագրի ձախողման մեղաւորը: Դէ, իհարկե, ժողովուրդը…Էլի այս խեղճ ու կրակ ժողովուրդը, որովհետեւ աղքատութիւնը ոչ թէ երկրում է կամ կառավարիչների, այլ նրանց՝ պարզ քաղաքացիների գլխում: Եւ այսպէս, ըստ վարչապետի արտայայտած մտքի, ստացւում է հետեւեալը, որ.

ՀՀ կառավարութեան ծրագրում չկայ «Արցախի Հանրապետութիւն» եզրոյթը, ինչպէսեւ չի եղել նախափաշինեանական կառավարութեան ծրագրում, մինչդեռ այս ձեւակերպման առկայութիւնն անհրաժեշտ է, այլ կերպ՝ անհրաժեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան մի մասը միտւած լինի Արցախի անկախութեան միջազգային ճանաչմանը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ յիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսեանն ասում էր, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կը յանգեցնի պատերազմի վերսկսման:

Էջ 2, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։