Հա

Քաղաքական

«Հրապարակ» թերթը գրում է «Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար, այ զզւելի, թէ կարում էիր, ընտանիքդ ղեկավարէիր, այ բլոջ...». սա ամենամեղմ մէջբերումն է իշխանական ֆէյքերի կողմից դերասան Յովհաննէս Ազոյեանի դէմ երէկ կազմակերպւած զանգւածային յարձակումից: Մնացածը սեռական բնոյթի հայհոյանքներ են՝ հրապարակման ոչ ենթակայ:

Տարօրինակ իրավիճակ է ստեղծւում ղարաբաղեան կարգաւորման շուրջ։ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարութեան, որի համապատասխան՝ իշխանութեանը մօտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ յայտարարութիւններ, որոնք վերաբերում են պետութեան համար բաւական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։

«Ճիշտ չէ «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» եւ «Հայոց լեզու» առարկաների ոչ պարտադիր դարձնելը համալսարանների ծրագրերում»,- այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի միջեւ համագործակցութեան յանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ԱՀ ԱԺ կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը:

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկութիւններով, մինչեւ տարեվերջ սպասւում են նոր ձերբակալութիւններ ու աղմկոտ պատմութիւնների մատուցում հասարակութեանը: 

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է քաղաքական համակարգին բնորոշ երեւոյթների, ինչպէս նաեւ հայ իրականութեան մէջ վերջին շրջանում քաղաքական բանավէճի կուլտուրայի մասին:

«Լաւրովի պլանը» դա այն չէ, ինչ ոմանք մեր մօտ ընկալեցին: «Մադրիդեան սկզբունքների» այլ տարբերակ է հաւանաբար միջնորդների կողմից առաջ քաշւում, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դրա շուրջ են քննարկում»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի յայտարարութեանը, թէ Արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում հայկական կողմը «Լաւրովի պլանի», ասել է թէ՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի տարբերակն է բանակցում, ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցեանը պաշտօնանկութիւնից յետոյ պարբերաբար խօսում է Հայաստանում դրսից ֆինանսաւորւող քաղաքական ուժերի, թելադրւած օրակարգերի մասին, որոնք մեր երկրի համար վտանգ են ներկայացնում։

Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքում որոշակի խմորումներ են նշմարւում. պրոարեւմտեան տարրերը փորձում են կոնսոլիդացվել՝ յեղափոխութեան պաշտպանութեան դրօշի ներքոյ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն ահազանգում է՝ յեղափոխութիւնը կառուցւում է մէկ անձի շուրջ, հետեւաբար ձեւաւորւում է ուժի մոնոպոլիա՝ իր բոլոր ակներեւ վտանգաւոր հետեւանքներով։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։