Հա

Քաղաքական

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկամեայ դադարից յետոյ կը հանդիպեն նոյեմբերին: Այս մասին յայտարարել են տարածաշրջան այցելած՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Published in Քաղաքական

Նիւ Եօրքում շարունակւում են ՄԱԿ-ի Ընդհ. ժողովի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտէների աշխատանքները: Նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտէի օրակարգի «Ռասիզմի, ռասսայական խտրականութեան, այլատեացութեան ու անհանդուրժողականութեան այլ ձեւերի վերացում» կէտի ներքոյ ելոյթով հանդէս է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանը:

Published in Քաղաքական
Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013 12:10

Հայաստանը շարունակում է յաղթարշաւը

Վարշաւայում շարունակւող Եւրոպայի շախմատի առաջնութեան երրորդ տուրում Հայաստանի կանաց եւ տղամարդկանց հաւաքականները դժւարութիւն չունեցան միաւորների պաշարը մեծացնելու առումով: Կանանց հաւաքականը մրցավէճի դուրս եկաւ Լեհաստանի երրորդ թիմի դիմաց եւ 4-0 հաշւով բացարձակ առաւելութեան հասնելով տանտէրերի նկատմամբ ամրապնդեց իր դիրքերը՝ առաջին հորիզոնականում:

Published in Մարզական
Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013 12:00

Օդային «Կարֆուր» Հայաստանում

«Էյր Արմենիա» աւիաընկերութիւնը սկսել է թռիչքները դէպի Ռուսաստան: Այս ընկերութիւնը հանդիսանում է Հայաստանի այսպէս ասած բաց երկնքի «առաջին ծիծեռնակը», սակայն բաց երկինք ասւածը գոնէ առայժմ խիստ յարաբերական է: Բանն այն է, որ «Էյր Արմենիա»-ն մենաշնորհ չունի՝ ինչպէս սնանկացած «Արմաւիա»-ն, սակայն Հայաստանում չկայ նաեւ այլ աւիաընկերութիւն, որը թռիչքներ կիրականացնի:

Published in Հասարակական

Կառավարութեան լրատւական կայքէջի համաձայն՝ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար՝ Արմէն Մովսիսեանը, Իրանի նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում, ՀՀ նախագահի ուղերձն է յանձնել Իրանի նախագահին: Հանդիպման ընթացքում, դոկտ. Ռոհանին ջերմ բնութագրելով Իրան-Հայաստան յարաբերութիւնը՝ յոյս է յայտնել, որ առաւել կընդլայնւեն երկու երկրների յարաբերութիւնները, ի մասնաւորի՝ մշակութային ու տնտեսական բնագաւառներում:

Published in Իրան

Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութեան պաշտօնաթերթ համարւող «Կռասնայա զվեզդա» (Կարմիր աստղ) պարբերականին տւած հարցազրոյցում, ՀՀ-ում տեղակայւած ռուսական ռազմայենակների հրամանատար Անդրէյ Ռուզինսկին յայտարարել է, որ եթէ Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմայենակը, ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պաշտպանութեան կազմակերպութիւն) շրջագծում Ռուսաստանի ստանձնած պարտաւորութիւնների համաձայն, կը ներգրաււի ռազմական գործողութիւններում:

Published in Քաղաքական

Իրանցի բարձրաստիճան պաշտօնատարը, երէկ Թեհրանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի հետ ունեցած հանդիպման աւարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ համագործակցութեանը, մասնաւորապէս նշել է. «Իրանը էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ լայն համագործակցութիւն է ծաւալում: Մեր երկիրը գազ է արտահանում Հայաստան եւ փոխարէնը՝ էլեկտրաէներգիա է ստանում»:

Published in Քաղաքական

Նոյեմբերի 2-ի առաւօտեան՝ տեղական ժամանակով ժամը 10.00-10.30-ի սահմաններում, զանգւածային հոսանքազրկում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետութեան որոշ հատւածներում եւ մայրաքաղաք Երեւանում: Հոսանքազրկման պատճառը Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր: Աւելի ուշ Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում աւարտւել են համատարած հոսանքազրկման հետեւանքների վերացման աշխատաքները եւ վերականգնւել է էլեկտրաէներգայի մատակարարումը:

Published in Իրան

Մասնագէտները զգուշանում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտութիւնը կարող է վերածնւել վատագոյն տարբերակով, գրել է ֆրանսիական «Le Monde» թերթի յօդւածագիր Պեօտր Սմոլեարը, ում յօդւածը ներկայացնում է «InoPressa» կայքը: Սառեցւած հակամարտութիւնների խնդիրն այն է, որ դրանք երբեմն արթնանում են ամենավատ տարբերակով: Նման մտավախութիւն ունեն Կովկասի փորձագէտները՝ Լեռնային Ղարաբաղի առնչութեամբ:

Published in Քաղաքական

Հայաստանի բնակչութիւնը 1989 թւականին, այսինքն՝ Խորհրդային Միութեան փլուզումից մէկ-երկու տարի առաջ, եղել է 3.448.600 հոգի: Ըստ 2011 թւականին Հայաստանում տեղի ունեցած մարդահամարի՝ Հայաստանի ընդհանուր եւ մշտական բնակչութիւնը կազմել է 3.018.900 հոգի, իսկ 2013 թւականին Հայաստանի ընդհանուր բնակչութիւնը բաղկացած է եղել 3.026.879 հոգուց, այսինք Հայաստանի ընդհանուր բնակչութիւնը 2011-ի մարդահամարից յետոյ աւելացել է 7.979 հոգով:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։