Հա

Քաղաքական

«Վիքիլիքս»-ը հրապարակել է «Stratfor» ամերիկեան հետախուզական-վերլուծական կենտրոնի աշխատակիցների գաղտնի նամակագրութիւնները, որոնցում հետաքրքիր տեղեկութիւններ կան նաեւ Հայաստանի եւ Արցախի վերաբերեալ:
Համացանցում հասանելի է Եւրասիայի հարցերով «Stratfor»-ի աւագ վերլուծաբան Լոուրէն Գուդրիխի՝ 2011 թ.-ի փետրւարի 23-ին թւագրւող էլեկտրոնային նամակը:

Published in Քաղաքական

Եւրոմիութիւնը փակեց Հայաստանի եւրոինտեգրման՝ Արեւելեան գործընկերութեան ծրագրով նախանշւած ճանապարհը: Բայց սա չի նշանակում, թէ Բրիւսէլը Երեւանի առջեւ փակել է իրեն մերձենալու բոլոր ուղիները: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլաւ Ռաչինսկին «Ազատութիւն» ռադիոկայանի հետ հարցազրոյցում ասել է, թէ Եւրոմիութիւնն ու Հայաստանն աշխատում են իրենց յարաբերութիւնների իրաւական նոր հիմքի ստեղծման շուրջ:

Published in Քաղաքական

Բացառիկ, միեւնոյն ժամանակ տխուր թւական է 2015-ը: Բացառիկ է, որովհետեւ հայ ժողովրդի միակուռ միասնութեան, մէկ ժողովուրդ, մէկ Դատ, մէկ նպատակ ու միասնական գործնական պայքար ծաւալելու, թուրքական պետութեան եւ համայն աշխարհին մէկ մարդու պէս ներկայանալու թւականն է: Սակայն տխուր է, որովհետեւ բացի մէկուկէս միլիոն մարդկային զոհերից, անչափելի մշակութային ու տնտեսական վնասներից ու պապենական ամբողջ հայրենիքը բռնազաւթւելուց, թուրքական կառավարութիւնը դեռ շարունակում է ուրանալ Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստը:

Published in Հասարակական

Ի՞նչ կանէր շարքային հայն այսօր, եթէ յանկարծ փողոցում մի թուրքի հանդիպէր: Կը զարմանա՞ր, կը փորձէ՞ր յետոյ խօսել, կը յարձակւէր վրա՞ն, թէ՛ անտարբեր կանցնէր: Այս հարցին բոլորն էլ կարող են վերացական պատասխաններ տալ: Թուրքագէտ ընկերներիցս մէկը որոշել էր ինձ մի թուրք տղայի հետ ծանօթացնել, ով Հայաստանում է ապրում: Սկզբում կարծեցի՝ թուրքահայ է:

Published in Հասարակական

Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է, ինչը զարգացման որոշակի հիմնախնդիրներ է ստեղծում՝ տրանսպորտային եւ տարանցիկ ծախսերի, օտարերկրեայ ներդրումների ներգրաւման եւ այլ առումներով: Գոյութիւն ունեն բազմաթիւ տեսութիւններ եւ մոդելներ, որոնք բացայայտում են երկրի աշխարհագրական դիրքի այդպիսի սահմանափակման եւ զարգացման աստիճանի միջեւ գոյութիւն ունեցող կապը:

Published in Հասարակական

Հայաստանի Հանրապետութիւնը Մաքսային միութեանը միանալով հոգեբանական անջրպետ է ստեղծելու իր եւ Սփիւռքի միջեւ։ Անկասկած, Հայաստանի նման երկրի համար, միանալը տարածաշրջանային որեւէ միութեան, անհրաժեշտ է։ Բայց ո՞նց, ե՞րբ, ի՞նչ գնով եւ ո՞ր միութեանը, դա ազգային-ժողովրդական ընտրութեան հարց է։ 

Published in Քաղաքական

Պատերազմի ճիրաններում հալէպահայ Վրոյր Բիելմջեանի ընտանիքի մի մասը շարունակում է ապրել: Սիրիայում թողել են մեծ մօրն ու հօրը, սեփական տունը... Հայրենիք եկել են երկու տարի առաջ: Պատերազմի պատճառով տունը թողած երիտասարդը գլխավերեւում անմիջապէս խաղաղ երկինք ունենալուց յետոյ սկսել է կամաւորութիւն անել, հիմա կամաւոր ծառայում է փախստականներին օգնելու գործին:

Published in Հասարակական

«Մաքսային միութեանը միանալով՝ ղարաբաղեան հակամարտութեան հարցի լուծումը լինելու է Ռուսաստանի որոշմամբ, իսկ թէ դա ինչքանով է ապահով, պէտք է դատի իւրաքանչիւրը»,- ասուլիսում նման դիտարկում արեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար, Արեւելեան գործընկերութեան քաղաքացիական հասարակութեան ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նաւասարդեանը:

Published in Քաղաքական

Մեր երկիրը հիմա մի վիճակում է, երբ համատարած աղքատութիւն է, անգործութիւն եւ արտագաղթ: Յատկապէս դա շատ նկատելի է դառնում տօնական օրերին, երբ տեսնում ես, թէ ինչքան կարիքաւոր մարդ կայ շրջապատումդ, ինչքան ընտանիքներ կան, որ յայտնւել են լուրջ կարիքի մէջ, ինչքան կիսւած ընտանիքներ կան, որ արտերկրում են, եւ այլն: Եւ սա, բնականաբար, ազդում է դատողութիւններիդ, հայեացքներիդ վրայ:

Published in Քաղաքական

Հայաստանում հաստատւած մեր գործընկեր՝ Տիգրան Դաւթեանից տեղեկացանք, որ «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիր, վաստակաւոր ուսուցիչ՝ Նորայր Էլսայեանը, երէկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից պարգեւատրւել է նոյն նախարարութեան «Մայրենիի դեսպան» մեդալով:

Published in Դիտանկիւն
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։