Հա

Քաղաքական

Շատ խորհրդանշական է, որ մենք այստեղ ենք քննարկում Ստամբուլեան կոնւենցիան, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնէութիւնը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 29-ին, «Ազգային օրակարգ» կուսակցութեան խորհրդի կազմակերպած՝ Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացմանը իրաւական հակազդման թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Բուլղարիայի խորհրդարանի պատգամաւոր Ալեքսանդր Սիմովը:

Published in Միջազգային

Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ամէն դէպքում, պրոպագանդայի վարպետ է կամ շատ է ուզում այդպիսին երեւալ։ Քարոզչութեան մէջ օգտագործում է գրեթէ բոլոր թոյլատրելի ու անթոյլատրելի հնարքները, կեղծում է պատմութիւնը, աղաւաղում ու նենգափոխում է փաստերը, փոխում իրադարձութիւնների շրջանակը եւ պարզապէս ստում։

Published in Միջազգային

Նախարարը կը մնայ իր պաշտօնին, ի զօրու կը մնայ նաեւ կրթական համակարգի բարեկարգումի որոշումը: Քաղաքական բախումի այս հանգրուանի աւարտին, եւ կիրքերու հանդարտեցումէն յետոյ, թերեւս լաւ կ’ըլլայ որ կրթական համակարգի բարեփոխման հարցը դրուի աւելի լայն ու համապարփակ հանրային քննարկումի, առանց ազգային թէ ապազգայինի, Նախարարի հրաժարականի, նախքիններու փտածութեան, թէ «դուրսի-ներսի Դաշնակցութիւն» շեղումներու երթալու:

Արցախի եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը եւ հակամարտութեան լուծման ռազմական ուղուց հրաժարումը պէտք է ելակէտային դառնան, ոչ թէ հանդէս գան որպէս նրանց միջեւ բանակցութիւնների վերջնակէտ։ Փախստականների, տարածքների եւ սահմանների ճշգրտման հարցերը պէտք է լուծւեն միջազգային իրաւունքի սկզբունքներով, որոնցում պայմանաւորւածութեան հիմնական կողմերը կը լինեն Արցախն ու Ադրբեջանը։ Այս մասին երէկ՝ նոյեմբերի 26-ին, LIVEnews.am-ի հետ զրոյցում ասել է Արցախի ազգային անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը։

2018 թ. մայիսից յետոյ եւս պետութիւնը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրութեամբ ամրագրւած իր սոցիալական պարտաւորութիւններից՝ «թօթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձեւաւորւած կառավարութիւնների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բաւարար թիրախներ, որոնք թոյլ կը տան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդիւնքը: Իշխանութիւնների որդեգրած այս տրամաբանութեամբ՝ իրենք չեն խանգարելու, եթէ մարդիկ ինքնուրոյնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Published in Տնտեսական

«Հրապարակւեց այս տարւայ ինը ամիսների ՀՆԱ-ի աճը (նախնական տւեալները): Նախորդ տարւայ նոյն եռամսեակի նկատմամբ աճը կազմել է 7.89%, որից 4.99% վերագրւում է առեւտրին ու ծառայութիւններին: Պարզ է չէ՞, որ աճ չունենք, որ «աճն» ապահովւել է մանր առեւտուրը ստւերից հանելու շնորհիւ: Սա այս տարի, բա յետո՞յ». ըստ Yerkir.am-ի ֆէյսբուքեան այս գրառմամբ տնտեսագէտ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Բաբգէն Թունեանի գրառմանը, որի համաձայն յունւար-հոկտեմբերին տնտեսական ակտիւութիւնն աճել է 7.1%ով:

Published in Տնտեսական

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան գրառմամբ պաշտօնական տւեալներ էր հրապարակել, ըստ որի՝ 2019-ի յունւար-հոկտեմբերին նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիւութեան ցուցանիշի աճը կազմել է 7.1%:

Published in Տնտեսական

«Առերեսում միֆերի հետ՝ 4 օր Ադրբեջանում»․ ըստ Yerkir.am-ի՝այս խորագրով յօդւած է հրապարակել «Մեդիամաքս»-ի գլխաւոր խմբագիր Դաւիթ Ալավերդեանը, որը նոյեմբերի 17-21-ը Հայաստանի եւ Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչների թւում այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ։

Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

Published in Տնտեսական

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։