Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Սեպտեմբերի 2021 13:00

Մենք չենք տէրը մեր երկրի

Նախ՝ Հայաստանի իշխանութիւնը՝ ամենաբարձր մակարդակից մինչեւ իշխանական ամենատարբեր դէմքեր, բանաւոր կերպով ՀՀ ինքնիշխան տարածքի այդ հատւածը հռչակում է որպէս ադրբեջանական՝ ի սկզբանէ բացառելով, որ իրադարձութիւնների զարգացման որեւէ սցենարի դէպքում ռազմավարական նշանակութիւն ունեցող ճանապարհի այդ հատւածը կը վերադառնայ ՀՀ ինքնիշխանութեան ներքոյ։

Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021 13:10

Գունագեղ խրախճանք՝ յանձնւող Հայաստանում

Որեւէ մէկի սեփականութիւնն ուրիշին յանձնելու համար, ի թիւս այլ գործօնների, անհրաժեշտ է, որպէսզի սեփականատէրը յանձնւելիքն առնւազն հոգեբանօրէն չհամարի իրենը, այսինքն՝ ներքուստ հրաժարւի իրեն պատկանողից։ Հայաստանում հիմա տեղի է ունենում մօտաւորապէս դա․ հայ հասարակութեան լուռ համաձայնութեամբ կտոր-կտոր թշնամուն է յանձնւում Հայաստանը, որին անհրաժեշտաբար պէտք է նախորդէր Արցախի յանձնումը։

Հինգշաբթի, 08 Յուլիսի 2021 12:10

Մեծ առեւտրի մանր խաղացողները

Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիւանալու են։ Դրանք լինելու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, Հայաստանի տարածքում ռուսական նոր խաղաղապահների տեղակայման, կոմունիկացիաների բացման, Մեղրիի միջանցքի կառուցման եւ, ի վերջոյ, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման տեսքով։

Հինգշաբթի, 01 Յուլիսի 2021 12:05

Ընդդէմ ինտելեկտուալ խաւարամտութեան

Նիկոլ Փաշինեանին յաջողւեց պահպանել իշխանութիւնն առաւելապէս հասարակութեան ցածր կրթական ցենզի, արժէքային դեգրադացւած համակարգի ու տեղեկատւական մանիպուլիացիաների նկատմամբ դիմադրողականութեան բացակայութեան շնորհիւ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանութիւնը, որի ներկայացուցիչներն իրենց յաղթանակը ներկայացնում են՝ որպէս «ինտելեկտուալ ապուշների» դէմ յաղթանակ։

Շաբաթ, 26 Յունիսի 2021 10:05

Արցախը զոհաբերւեց պոպուլիզմին

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով Արցախի հարցը գործնականում դուրս դրւեց հայկական քաղաքական օրակարգից։

Երեքշաբթի, 22 Յունիսի 2021 11:50

Կործանւելիս չանիծես

2018 թւականին ու դրանից յետոյ Հայաստանում հռչակւեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստւածութիւններն ու աւերումները կատարւեցին ժողովրդի անունից ու ժողովրդին յղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնւող այն զեղումները, թէ «ժողովուրդն իմաստուն է» եւ «ժողովուրդը չի սխալւում»։

Խoսքը քաղաքականուեան ու քաղաքական գործիչների հիմնական գործիքն է։ Նաեւ նրանց արածի ու չարածի, կենսագրութեան, հպարտութեան ու ամօթի կենդանի վկան։ Խօսքը նաեւ զէնք է հակառակորդներին խոցելու ու սեփական ես-ը բարձրացնելու ճանապարհին։

Գնչուական թափառախմբի նման անվտանգութեան տասնեակ աշխատակիցների ուղեկցութեամբ գրասենեակից գրասենեակ շրջող Նիկոլ Փաշինեանը խեղճացած է ու խեղճ այնքան, որ անգամ նրա անգերազանցելի ցինիզմն ու ամբարտաւանութիւնն ի զօրու չեն թաքցնել դա։ Խեղճութիւնը նրա՝ խորամանկել փորձող հայեացքում է ու երերացող ձայնում, սուտը թաքցնել փորձող ժեստերում ու նախկին պոռթկումներին նմանակելու չստացւող փորձերում։

Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 12:35

Ահաբեկչութիւն Հայաստանի նկատմամբ

Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարւող տեսանելի ու թաքնւած գործընթացները վստահաբար մշակւում են ինչ-որ կենտրոնների կողմից եւ տեղի են ունենում համապատասխան տեխնոլոգիաների տրամաբանութեան շրջանակներում։

«Մեզ յաջողւեց պահպանել Արարատեան դաշտը, Երեւանը եւ մէկ արօտավայր Տաւուշում, կեցցէ Նիկոլ Փաշինեանը»,- ինչ-որ ժամանակ յետոյ այսպիսի բովանդակութեամբ հայտարարութիւններ կարող են հնչել, եթէ Նիկոլ Փաշինեանը շարունակի պահպանել իշխանութիւնը Հայաստանում։ Սիւնիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձութիւններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպէս յայտնի է, սահմաններ չունի։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։