Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2018 12:40

Դուխով, մամուլ

Չնայած երէկ վարչապետ Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանում մամուլն աննախադէպ ազատ է, վաղը կամ հէնց այսօր վարչապետին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը կը տեղեկացնի, թէ ինչո՞ւ են տարել «Yerevan Today» կայքի գլխաւոր խմբագրի համակարգիչն ու այնտեղ կոնկրետ ի՞նչ են գտել ոստիկանութեան 6-րդ վարչութեան եւ քննչական կոմիտէի տղերքը:

Չորեքշաբթի, 01 Օգոստոսի 2018 14:30

Հայկական դուխ, ռուսական ապտակ

Վարչապետ Փաշինեանի՝ օրեր առաջ տւած հարցազրոյցը «էխո Մոսկւի» ռադիոկայանի գլխաւոր խմբագիր Ալեքսէյ Վենեդիկտովին բաւականին ուշագրաւ էր: Պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ շփումների ու յարաբերութիւնների մասին հարցին` նա ասել է. «Անկեղծ ասած` ես այդ ամէնն աւելի բարդ էի պատկերացնում: Բայց Ռուսաստանի նախագահի հետ շփումն աւելի հեշտ ու հաճելի էր, քան ինձ էր թւում: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ եւ անկեղծ մարդ է: Ի՞նչ է գոհացնում մեր յարաբերութիւններում, այն, որ մենք ամէնի մասին խօսում ենք ուղիղ եւ անկեղծ»:

Այս պատմութիւնը ո՛չ Ռոբերտ Քոչարեանի մասին է, ո՛չ Սերժ Սարգսեանի, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ո՛չ Արմէն Սարգսեանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թէ որովհետեւ ամենաչսիրւածն է, այլ քանի որ միւսները նախագահ են: Ի դէպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկեանը Ռոբերտ Քոչարեանին դիմում է՝ պարո՛ն նախագահ, պէտք չէ գունատւել, կատաղութիւնից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթէ մարդը գոնէ մէկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրւել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պէս, որոնք նոյնպէս նախկին չեն լինում:

Երկուշաբթի, 16 Յուլիսի 2018 10:40

Սրբերի հետ` լրբերի պէս

Մի կողմից` Կաթողիկոս, միւս կողմից` չգիտեմ ով: Գիտեմ միայն, որ այն մարդիկ, ովքեր փակել էին Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնութեան անդամներ են:

Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2016 10:30

Շնորհակալութիւն, որ այդ օրը սափրւած չէիք...

Յովիկ Աֆեանն իր «ֆէյսբուք»-եան էջում գրել է. «Երբ ես քսանքանի տարեկան երիտասարդ տղայ էի, Ռուբէն Յովսէփեանին մի անգամ զանգեցի, որ հարցազրոյց անեմ: Թեման ինքս էի ընտրել՝ «Հայաստանի ապագան»: Ճշտեց՝ ե՞րբ, ասացի վաղը, ասաց՝ «Դէ վաղը կը զանգես»: Զանգեցի, մինչ այդ, գիշերը նորից կարդացի/ոչ ամբողջութեամբ/ Մարկեսի գրած եւ Յովսէփեանի թարգմանած՝ «Հարիւր տարւայ մենութիւնը»:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։