Հա

Քաղաքական

Ներկայիս իշխանութիւնները, Վրաստանում ապրող ազգային փոքրամասնութիւնների՝ մասնաւորապէս հայերի հանդէպ վարում են նոյն խտրական քաղաքականութիւնը, ինչը հիմնականում սկիզբ էր առած Սահակաշւիլիի իշխանութեան տարիներին:

Published in Սփիւռք

Պատմաբան Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի՝ Վրաստան կատարած այցին եւ այդ շրջանակում նրա՝ Ջաւախք մեկնելուն, որն ըստ Սարգսեանի՝ ամօթ ու խայտառակութիւն էր։

Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը հաւատարիմ մնալով սրանից 18 տարի առաջ հիմք դրած իր նպատակին, իր բարեսիրական գործունէութեան շրջագծում, համագործակցութեամբ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հետ, ամենամեայ կարգով կազմակերպում է Ջաւախքին նւիրւած դաշտահանդէսը:

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի, 5 մարտին, Քալիֆորնիոյ նահանգային համալսարանի Նորթրիճի մասնաճիւղին մէջ, ուսանողներ եւ հիւրեր համախմբուեցան՝ մասնակցելու Ջաւախքի մասին տեղեկատուական քննարկումի մը: Ջաւախքի հայութեան ներկայ իրավիճակին մասին կարեւոր տեղեկութիւններ փոխանցելու նպատակով, ձեռնարկին կազմակերպման գործակցեցան ՀՕՄ-ի «Ջաւախք» հիմնադրամի յանձնախումբը, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը եւ համալսարանի Հայ ուսանողական միութիւնը:

Published in Հայ Դատ

ՀՀ սփիւռքի նախարարութեան կրճատման թոհուբոհում առաջացող ազգային-քաղաքական եւ սոցիալական խնդիրների շարքում հարկ ենք համարում անդրադառնալ յոյժ կարեւոր մի խնդրի` ջաւախահայութեան հիմնահարցին: Փաստենք, որ նախարարութիւնն ունի մի օղակ` Մերձաւոր սփիւռքի հետ կապերի վարչութիւնը, որը, Թուրքիայի, Հիւսիսային Կովկասի ինքնավար կազմաւորումների եւ Վրաստանի հայկական համայնքների շարքում, այս կամ այն կերպ համակարգում էր նաեւ ջավախահայութեան հոգեւոր-մշակութային կապը ՀՀ-ի հետ: 

ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով գումարւել է ՀՅԴ աշխարհասփիւռ բոլոր կառոյցների ներկայացուցիչների խորհրդակցական ժողով: ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց, որ Հայաստանի վերջին իրադարձութիւնները, նաեւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի առիթը նման ժողով գումարելու հնարաւորութիւն ստեղծեցին:

Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017 10:30

Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

Published in Նոր Ջուղա

ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին Ջաւախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագայ համագործակցութեան եզրեր փնտրելու նպատակով Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների ու դաշինքների հետ:

Ընդամենը մէկ տարւայ մէջ երբեմն հայերով մեծամասնութիւն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պէս աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները:

Published in Սփիւռք
Չորեքշաբթի, 07 Դեկտեմբերի 2016 11:20

Թուրքը քաղաք է հասել ու տնաւորւել

Ջաւախքն էլ առաջւանը չէ. հազարաւոր փակ տներ, հարիւրաւոր դատարկ փողոցներ: Եւ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլեւս դատարկ է, շատ ուշ կը լինի:
Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափւող Ջաւախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների:

Published in Քաղաքական
Էջ 1, 7-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։