Հա

Քաղաքական

Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի զրոյցում ասաց, որ այս միջանցք-ճանապարհ պրոյեկտի վրայ աշխարհաքաղաքական մեծ ուշադրութիւն է սեւեռւած: Նրա խօսքով, պրոցեսներին եւ նրան, թէ ինչ է լինելու, հետեւում են ինչպէս Թուրքիայում, Ռուսաստանում, այնպէս էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եւրոպայում: Աւելին, վերլուծաբանի համոզմամբ, բոլոր խաղացողներն ակնկալում են սեփական շահերը բաւարարող լուծումներ:

Published in Միջազգային

Արաբագէտ Արմէն Պետրոսեանի խօսքով՝ Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալիս Իսրայէլի արած «լաւութեան տակից»։ Tert.am-ի հետ զրոյցում նա նման դիտակում արեց՝ անդրադառնալով արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին։

ԱԺ նախկին պատգամաւոր, «Եւրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նայիրա Կարապետեանը, արձագանքելով թշնամի երկրի ղեկավարի ընտանիքի՝ հրապարակած լուսանկարներին:

Սիւնեցիներն ունեն բոլոր իրաւուքները՝ վարչապետի աթոռին կառչած անձին վռնդելու Սիւնիքից, քանի որ իրենք ամէն օր իրենց մաշկի վրայ զգում են այս իշխանութեան գործունէութեան հետեւանքները՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ ի աջակցութիւն ապօրինի ձերբակալւած սիւնեցիների Երեւանում տեղի ունեցած հանրահաւաքի մեկնարկին լրագրողների հետ զրոյցում:

Իրաւապահ մարմինները, որ անտարբերութիւն են ցուցաբերել այն առանձնապէս ծանր յանցագործութիւնների համար, որ թոյլ է տվել այս իշխանութիւնը եւ չեն յարուցել քրէական գործեր՝ դաւաճանութիւնից սկսած, վնասարարութեամբ եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիւ պատերազմով վերջացրած, բերելու էր նրան, որ հանրութեան մօտ առաջանայ ինքնապաշտպանական բնազդ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ՀՀ քննչական կոմիտէի դիմաց լրագրողների հետ զրոյցում։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն անդրադառնալով Սիւնիքի երէկւայ դէպքերին ֆէյսբուքի իր էջում գրել է.

«Ի զօրակցութիւն Սիւնիքի, յանուն հայրենիքի» կարգախօսով, երէկ՝ ուշ երեկոյեան Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանում հաւաքւել էին կառավարական ամառանոցի մօտ:

Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնը դարձել է մեր ինքնութեան անբաժանելի մասը, եւ երբ Թուրքիան չի հրաժարւում Հայոց Ցեղասպանութեան ժխտման, կեղծման քաղաքականութիւնից, եւ ցուցաբերում է ագրեսիւ մօտեցումներ, ապա այս պայմաններում, Թուրքիայի հետ յարաբերութիւնների լաւացման քաղաքականութիւնը կը լինի կոպիտ սխալ մեր կողմից:

Այսօր, երբ Հայաստանի լինել չլինելու հարցն է, կարծես ժողովրդի գերակշիռ մասը կամ այն չի գիտակցում, կամ բացարձակապէս անտարբեր է հայրենիքի կորստի ապագայով․ «Է՛հ, ինչ կայ որ, թուրքը կը գայ, հետը լեզու կը գտնենք, քարշ կը գանք... կը գնամ Ռուսաստան, ԱՄՆ»։ Եւ այս մտածողութեան վրայ «իւղ են լցնում» տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ․ «Նախկինները, թալանչիները, Թուրքիան, Ռուսաստանը, ազգընտիր վարչապետը, ռազմական յեղաշրջում, միայն սահմանադրական ճանապարհով»։

Թշնամի պետութեան ղեկավարը դարձեալ յոխորտում է, մատ թափ տալիս մեր խեղճ ու կրակ իշխանութեան վրայ, սպառնում, թէ Զանգեզուրով ճամփայ չտաք, կը ստիպեմ՝ կը տա՛ք։ Դէ մեր իշխանութիւնն էլ, ականջները կախ, սուս ու փուս լսում է Բաքւի բռնապետի բարբաջանքն ու ծպտուն չի հանում։ Այս մասին «Արմնիւզ» հեռուստաընկերութեամբ հեռարձակւող «Երեկոյեան լուրեր Աբրահամ Գասպարեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարեանը:

Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։