Հա

Քաղաքական

Ստեփանակերտի օդանաւակայանի շահագործման հարցը օրակարգում է։ Այս մասին ֆրանսիական Օւերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկիէի հետ հռչակագրի ստորագրումից յետոյ հրաւիրւած ճեպազրոյցում յայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանը:

Արցախի էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցւածքների, ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի ու զբօսաշրջութեան նախարարութիւնների եւ «Եէլլ Էքստրիմ պարկ» ընկերութեան համատեղ նախաձեռնութեամբ Ստեփանակերտի օդանաւակայանում օգոստոսի 24-ին, կազմակերպւել է օդային երրորդ փառատօնը (Artsakh Airfest):

2011-ի մայիսի 9-ին պէտք է գործարկւէր Ստեփանակերտի օդանաւակայանը: Աւելին՝ 2011-ի ապրիլին՝ Շւէյցարիայի նախագահ /արդէն՝ նախկին/ Միշելին Կալմի-Ռէյի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ի պատասխան ադրբեջանական կողմի յայտարարութեանը, թէ Ադրբեջանը կը հարւածի այն ինքնաթիռները, որոնք վայրէջք կը կատարեն Ստեփանակերտի օդնաւակայանում, ասել էր. «Ես կը լինեմ Երեւան-Ստեփանակերտ չւերթի առաջին ուղեւորը»:

Published in Հասարակական

Արցախի կառավարութեանն առընթեր Քաղաւիացիայի վարչութեան պետ Դմիտրի Ադբաշեանը լաւատես է, որ առաջիկայում Ստեփանակերտի օդանաւակայանից թռիչքներ կը կայանան, բայց դժւարանում է ժամկէտներ նշել: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտօնեան խօսեց նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ օդանաւակայանի բացումը քաղաքական հարց է:

Published in Հասարակական

ԼՂՀ-ի արտգործնախարար Կարէն Միրզոյեանը հարցազրոյց է տւել աւստրիական «Die Presse» թերթին, տեղեկացնում է «Արցախպրեսը»:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ:

Published in Քաղաքական

Ստեփանակերտի օդանաւակայանն աշխատում է եւ այնտեղից թռիչքներ է իրականացնում միայն թեթեւ աւիացիան, բայց դեռեւս չի ստացւում մեծ թռիչքներ կատարել դէպի Երեւան եւ արտաքին աշխարհ: Այդ մասին «panorama.am»-ին տեղեկացրեց ԼՂՀ-ի կառավարութեանն առընթեր Քաղաքացիական աւիացիայի վարչութեան պետ Դմիտրի Ադբաշեանը:

Published in Քաղաքական

Բելգիական առաջատար «LE VIF.be» պարբերականն անդրադարձել է Արցախի Հանրապետութեան օդանաւակայանի շահագործմանը՝ նշելով, որ Ստեփանակերտը, հաւանաբար, միակ մայրաքաղաքն է, որի օդանաւակայանից թռիչքներ չեն իրականացւում:

Published in Դիտանկիւն

Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի սենատի եւ Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամութեան խմբի անդամները: Ֆրանսիացի օրէնսդիրներին Ստեփանակերտի օդանաւակայանում դիմաւորել են Ազգային ժողովի Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանէսեանը եւ ԼՂՀ-ի ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները: Այս մասին յայտնում են ԼՂՀ-ի ԱԺ-ի Մամլոյ ծառայութիւնից:

Published in Դիտանկիւն

Ստեփանակերտի օդանաւակայանն այս պահին չի գործարկւում միայն այն պատճառով, որ անհրաժեշտ քանակութեամբ օդանաւեր չկան: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը՝ անդրադառնալով հարցին, թէ ինչու մինչ օրս Ստեփանակերտի օդանաւակայանը չի գործում: 

Published in Քաղաքական

Հակառակորդի կողմից հասցւած իւրաքանչիւր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրաւոր: Անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացւող սադրանքներին՝ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշել է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար, Պաշտպանութեան բանակի հրամանատար Մովսէս Յակոբեանը:

Published in Քաղաքական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։