Հա

Քաղաքական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, վերջին երկու օրերին երկրորդ անգամ հեռախօսազրոյց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ ու յայտնել. «Ողջ Սփիւռքը զօրակոչի է ենթարկւել Ղարաբաղի կողքին եւ միակամ ոգով, կամքով ու հաւատքով պատրաստ է օժանդակելու Ղարաբաղին՝ ամէն իմաստով»:

Published in Քաղաքական
Երեքշաբթի, 05 Ապրիլի 2016 13:30

Սփիւռքը Հայրենիքի կողքին է

Ապրիլեան այս օրերին Սփիւռքի բոլոր կառոյցները, ներկայացուցիչները, բոլոր մեր հայրենակիցները, իրազեկ լինելով Արցախում տեղի ունեցող իրադարձութիւններին, մէկ բռունցք դարձած՝ իրենց ամբողջական աջակցութիւնն ու զօրակցութիւնն են յայտնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան Բանակին:

Published in Քաղաքական

Յարգելի՛ հայրենակիցներ
ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է Սփիւռքի երիտասարդների հայրենաճանաչութեան «Արի տուն» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է՝ աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին:

Published in Հասարակական

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանեան գրասենեակի հրաւէրով, ԵՄ-ի ֆինանսաւորմամբ Հայաստանում իրականացւող «Սոցիալական արձագանգ աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակներում փետրւարին Հայաստան էր այցելել Սփիւռքի հարցերով միջազգային փորձագէտ, «Diaspora Matters» կազմակերպութեան ղեկավար Քինգսլի Այկինսը:

Published in Քաղաքական

«Հայաստան» Համահայկական հիմնադրամը նշում է իր ստեղծման 24-ամեակը: Համախմբելով աշխարհասփիւռ հայութեանը Հայրենիքում եւ Սփիւռքում, մէկտեղելով հայրենիքը զօրացնելու կամքն ու անսպառ նւիրումը, Հիմնադրամը մայր հողում կառուցում է ճանապարհ, ջրատար, դպրոց ու հիւանդանոց եւ վերստին հաստատում հայի՝ ապրելու եւ արարելու իրաւունքը:

Published in Հասարակական

Մոսկովեան Կրեմլի մեծ պալատի «Գէորգիեւեան» դահլիճում փետրւարի 27-ին տեղի ունեցաւ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխութեան 10-րդ ամենամեայ ծրագիրը, որին մասնակցեցին 4500 հիւրեր: Բազմաթիւ հայ աստղեր աւելի քան չորս ժամ հանդէս եկան հայրենասիրական երգերով եւ երաժշտական կատարումներով մեծ լսարանի առջեւ:

Published in Հասարակական

Փետրւարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի արժեւորմանը նւիրւած համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ ելոյթ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն:
Նշելով, որ համահայկական մտածողութեան ու գործելակերպի մշակումը նպաստելու է թէ՛ Հայաստանի հզօրացմանը, թէ՛ մեր ազգի միասնականութեան ամրապնդմանը եւ թէ' ազգային պահանջատիրութեանը, Արամ կաթողիկոսն ասել է.

Published in Քաղաքական

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Տանիա Ռադոչայն ասել է, որ հայկական Սփիւռքի եւ հայ աշխատանքային միգրանտների ներգրաւմամբ հնարաւոր է լուծել Հայաստանում երեխաների բարեկեցիկ ապագայի խնդիրը:
Այս մասին Տանիա Ռադոչայն ասել է Երեւանում մեկնարկած «Սփիւռքի ներգրաւման նորարարական ռազմավարութիւնը եւ մօտեցումները՝ երեխաներին առնչւող բարեփոխումների ոլորտում» թեմայով համաժողովի ժամանակ:

Published in Հասարակական

Սիրիահայերին օգնելու նպատակով փետրւարի 21-ին Լոս Անջելէսում կանցկացւի հեռուստամարաթոն, որը նախաձեռնել է Սիրիահայութեան զօրակցութեան մարմինը (Syrian Armenian Relief Fund-SARF): Հանգանակւած գումարը կուղղւի Սիրիայում շարունակւող պատերազմից տուժող մեր հայրենակիցների առաջնային կարիքների բաւարարմանը

Published in Հասարակական

«Վերադարձ Հայաստան» կազմակերպութիւնը հիմնադրւած է 2012-ին, Երեւան եւ կը մշակէ հայրենադարձութեան խթանող ծրագիրներ: Վերջերս Լիբանան այցելեցին համանուն կազմակերպութեան տնօրէնն ու հոգաբարձու անդամները: Անոնց ձեռքբերումներուն եւ ծրագիրներուն մասին աւելի ծանօթանալու նպատակով «Ազդակ» հարցազրոյց մը ունեցաւ «Վերադարձ Հայաստան»-ի հոգաբարձու կազմէն Րաֆֆի Գասարճեանին եւ Աւետիք Շալապեանին հետ:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։