Հա

Քաղաքական

Համագումարի երկու օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետութեան նախագահը, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եւ համագումարի աւելի քան 170 մասնակիցներն ակտիւօրէն քննարկել են օրակարգային բոլոր հարցերը եւ լուծումներ փնտրել դրանց համար: Հայաստանի ԱԺ-ի նախագահը առաջնահերթ կարեւորել է ազգային անվտանգութեան հարցը՝ նշելով որ Արցախի Հանրապետութեան անվտանգութիւնը եւս կախւած է Հայաստանի անվտանգութիւնից:

Published in Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն հոկտ. 11-ին այցելել է Սփիւռքի նախարարութիւն եւ մասնակցել նախարարութեան 5-ամեայ գործունէութեան ամփոփմանը նւիրւած միջոցառմանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենեակի հաղորդմամբ՝ մինչ այդ՝ ՀՀ նախագահը շրջայց է կատարել նախարարութիւնում, ծանօթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացւող ընթացիկ աշխատանքների եւ առաջիկայ ծրագրերի վերաբերեալ: 

Published in Հասարակական
Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2013 13:50

Արցախի նախագահը Բելգիայում է

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագաւորութիւն: Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի Տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան հաղորդմամբ՝ երէկ Բ. Սահակեանը մասնակցել է նոյն օրը Բրիւսէլում մեկնարկած Եւրոպայի հայութեան 3-րդ համաժողովին:

Published in Քաղաքական

Ապատեղեկատուութեան մասին ընդհանրապէս բացատրութիւնից, պարզաբանումից եւ զանազան օրինակներ տալուց յետոյ, որպէս վերջաբան, տեսնում ենք, որ ապատեղեկատւութիւնը ինքնին տեղեկատւութեան մտածւած խեղաթիւրում է, որը հետապնդում է նպատակ եւ շահ: Այն հակառակորդին մոլորեցնելու նպատակով սեփական զօրքերի, դրանք համախմբւելու, կազմի, սպառազինութեան, մարտունակութեան, համայնքներ տկարացնելու, ռազմական գործողութիւնների մասին կանխամտածւած լուրեր տարածելու քողարկման հնարք է:

Published in Քաղաքական

«Սօսէի եւ Ալէնի ժառանգութիւն» հիմնադրամը եւ «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամը յայտարարում են Սօսէ Թովմասեանի եւ Ալէն Եքիքեանի յիշատակին անտառ ստեղծելու նախաձեռնութեան մասին: Երիտասարդ զոյգը, որ ունէր ամուր կապեր ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում, չորս ամիս առաջ հեռացաւ կեանքից՝ աւտովթարի հետեւանքով:

Published in Հասարակական

Արցախի նախագահ Բակօ Սահակեանը օրերս մասնակցել է Արցախի գլխաւոր խորհրդանիշերից մէկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» նոր հիմնականօրէն վերանորոգւած յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը: Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի Տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան հաղորդմամբ՝ Բ. Սահակեանն ընդգծել է ազգային խորհրդանիշերի պահպանման կարեւորութիւնը՝ գոհունակութիւն յայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաեւ Սփիւռքը: 

Published in Հասարակական

Կանադայում գործող «Զօրեան» ինստիտուտն այս տարի հիւրընկալել է 22 ուսանողների՝ 10 տարբեր երկրներից, ովքեր Տորոնտօ են այցելել՝ մասնակցելու Ցեղասպանութեան եւ մարդու իրաւունքների համալսարանական տասներկուերորդ ամենամեայ ծրագրին: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Armenian Weekly»-ն, ծրագրի շրջագծում աշակերտները կը ծանօթանան եւ կաշխատեն տաս անւանի ցեղասպանագէտների հետ:

Published in Հասարակական

Հրապարակային հանդիպումներով լուռ մեծամասնութեանը՝ անտարբեր դարձածներին, ինչո՞ւ չենք լսում, երբ նրա անունով իրաւունքներ ենք սահմանում եւ ցանկանում ենք խօսել: Անտարբերութիւնն աճում է, երբ երկխօսութիւնը բացակայի: Խօսում եւ գրում ենք ներազգային ճակատի «հզօրացումներ»-ի մասին, եկեղեցի, կուսակցութիւններ, Հայաստան, դպրոցներ: Շարքը երկար է: Ուրեմն՝ կան տկարացում եւ տկարացման ազդակներ՝ հակառակ նախաձեռնութիւններին:

Published in Հասարակական

Հայերէնը վտանգւած է. իւրաքանչիւր հայ, ով հեռանում է հայրենիքից, իր հետ հայերէնի մի փոքր մասն է տանում. Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց լեզւաբան Դաւիթ Գիւրջինեանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստանում ռուսալեզու գիմնազիա բացելու հեռանկարը Հայաստանին կը կանգնեցնի ՀՀ-ում ռուսախօսութեան տարածման վտանգի առջեւ: 

Published in Հասարակական

Օրեր առաջ Հայաստան-Արցախ-Սփիւռք բովանդակ հայաշխարհը, ի մասնաւորի գրական-մշակութային կառոյցներ եւ անհատ անձինք, անակնկալ կորուստն ունեցան եզակի մի հայորդու, որն իր գրական-ստեղծագործական եւ լրագրողական բազմաշնորհ բնոյթից բացի՝ ունեցաւ եւ դրսեւորեց՝ իրականացրեց հէնց Հայաստան-Արցախ-Սփիւռք անկախացումից յետոյ յոյժ կարեւոր, ոչ միայն բաղձալի, այլեւ՝ անշրջանցելի-անհրաժեշտ մի կարիքը՝ մերձեցնել, հաւաքել, նոյնացնել դրանք, վասն մէ՛կ ազգի ստեղծագործական նկրտումների բերքահաւաքի՝ լիակատար եւ անմնացորդ:

Published in Գրարւեստ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։