Հա

Քաղաքական

Ապրիլեան պատերազմի գլխաւոր դասն ակնյայտ է. մեզ ուժեղ Հայաստան է հարկաւոր, որը մեր փոխարէն ոչ ոք չի կերտելու: Միայն ուժեղ Հայաստանը մեզ թոյլ կը տայ խուսափել պատերազմից, խաղաղ ճանապարհով պաշտպանել մեր շահերը եւ գտնել ազգի ու երկրի համար ընդունելի փոխզիջումային լուծումը:

Published in Հասարակական

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հաւաքի նպատակն էր համախմբել Հայաստանի եւ Սփիւռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու եւ մշակելու գործակցութեան նոր մօտեցումներ, առաջարկելու համագործակցութեան ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

Արցախում սկսւել են արդէն աւանդական դարձած Դաշնակցութեան պատանեկան ճամբարները: Արդէն 6-րդ տարին է ինչ տարբեր երկրներից Արցախ ժամանած սփիւռքահայ երիտասարդները ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան հետ համատեղ ճամբարներ են անցկացնում Արցախի տարբեր բնակավայրերում:

Published in Հասարակական

Հայաստանի եւ Սփիւռքի մէջ Հ. Յ. Դաշնակցութեան ազգային ռազմավարութեան յաջողութեան համար կենսական կարեւորութիւն ունին՝ կարող մարդուժի ներգրաւումը, ՀՅԴ ծրագիրներուն եւ գործունէութեան մասին համազգային տարողութեամբ իրազեկումը, ուղեկից միութիւններու գաղափարական վերընձիւղումը եւ կազմակերպական աշխուժացումը, ինչպէս նաեւ ժողովրդային տարբեր խաւերու եւ խմբաւորումներու քաղաքականացման համար կատարւած քարոզչական եւ հասարակական աշխատանքները:

Published in Քաղաքական
Երկուշաբթի, 04 Յուլիսի 2016 09:30

ԶՐՈՅՑ - Արծւի պէս անպարտ զինւորին

Հպարտանում եմ ազգի զաւակ լինելով, որը հերոսներ ունի, ովքեր անկախ տարիքից՝ գիտակցօրէն հաւատարիմ են Հայրենիքին:
Ապրելով Սփիւռքում՝ մենք պարտաւորւել ենք առաւել զգօն լինել ազգապահպանման մէջ: Արժեւորել Հայրենիքը եւ առաջնահերթ համարել Հայաստանին կապւող ցանկացած հարց:
Ես վստահ եմ, որ բոլորդ էլ կեանքի ընթացքում նաեւ հերոսներ էք: Պատերազմը միայն առիթ էր, որպէսզի կատարելագործի ձեր հերոս լինելը:

Published in Հասարակական

Յորդանանում ապրում է մօտ երեք հազար հայ: Յորդանանի հայ համայնքը Սփիւռքի աւանդական համայնքներից է, ունի իր ներքին ենթակառուցւածքները, մարդկային, ֆինանսական եւ այլ ռեսուրսներ: Համայնքը կազմւած է սոցիալական եւ դաւանական տարբեր շերտերից: Ծանրակշիռ հատւածը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներն են, աւելի փոքր մաս են կազմում հայ կաթոլիկները:

Published in Հասարակական

Ո՛չ ենթատեքստ կայ, ո՛չ զուգադիպութիւն: Կայ յստակ մօտեցում մեր ճակատագրի նկատմամբ, եւ այս երկար տարիների ընթացքում մենք միշտ բարձրաձայնել ենք, որ նպատակ ունենք եւրոպական երկրների հետ յարաբերութիւններ կառուցելու, եւ մեր հնարաւորութիւնների շրջանակներում բազմաթիւ հանդիպումներ ենք ունեցել Եւրոպայի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ:

Published in Քաղաքական
Երկուշաբթի, 13 Յունիսի 2016 09:40

Փառապանծ յաղթանակը շարունակւելու է

Մայիսեան տօնախմբութիւնները այս տարի նոր գունաւորում եւ իմաստ ստացան, քանի որ ուղղակի յաջորդեցին ապրիլեան իրադարձութիւններին, որոնց ընթացքում մեր պատմութիւնը կրկնւեց:
Սարդարապատի ճակատամարտի ընթացքում միայն մեր բանակը չէր կռւում եւ միայն մեր զինւորները չէին նահատակւում, այլեւ սովորական քաղաքացիները՝ ժողովուրդը ի՛նք, մեծով ու փոքրով, հոգեւորականով ու աշխարհականով, շինականով ու գիտնականով:

Published in Ազգային

2015 թ. մարտ-ապրիլ ամիսներին Խ. Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատանքային թիմն իրականացրել էր սոցիոլոգիական հետազօտութիւն՝ պարզելու համար «Հայոց Ցեղասպանութեան երեւոյթի ընկալման առանձնայատկութիւններն ու հոգեբանական-աշխարհայեացքային անդրադարձները հանրային կարծիքում»: Հարցմանը մասնակցել էին 560 երեւանցիներ:

Երկուշաբթի, 23 Մայիսի 2016 09:50

Հաղորդագրութիւն

«Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութիւնը այսու կը ծանուցէ, թէ 1962-ին ծնունդ առած «Բագին»-ը այս տարի կը թեւակոխէ նոր հանգրւան մը:
54 տարիներէ ի վեր, Սփիւռքի մտաւորական ընտրանին «Բագին»-ի մէջ գտած է ստեղծագործական եւ բանասիրական երկակի հարթակ մը, որուն վրայ վաւերական անուններու կողքին երեւցած ու կազմաւորւած են անոնց յաջորդող սերունդները:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։