Հա

Քաղաքական

Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

Վարչապետը կամ գերագոյն գլխաւոր հրամանատարը ո՞ր իրաւական ակտով է իրաւասու ռազմական դրութեան, ընթացող պատերազմի պայմաններում յանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կէտում ցուցաբերել բարոյական աջակցութիւն: Ո՞ր իրաւական ակտով է նկարագրւում բարոյական աջակցութիւնը, սահմանւում դրա ձեւերը եւ մեխանիզմները` այս եւ մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանն ԱԺ-ում հանդէս է եկել աննախադէպ մի յայտարարութեամբ, ըստ որի՝ «…Սիւնիքում թիկունքային աշխատանքները բաւականին լաւ էին կազմակերպւել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: 

ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի (տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում ու ՀՀ տարածքով տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ) եւ 2021 թ. յունւարի 11-ին Մոսկւայում ստորագրւած կրկին եռակողմ յայտարարութեան (նշեալ կէտի իրականացման նպատակով փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին) համաձայն՝ Այսրկովկասում կտրուկ փոխւում է իրադրութիւնը: Մոսկւայի հանդիպումից յետոյ ռուսական «Kommersant»-ը, անդրադառնալով հանդիպման արդիւնքներին, հրապարակեց տրանսպորտային նոր հաղորդուղու ստորեւ ներկայացւող քարտէզը:

Շուշիի` հայկական լինել-չլինելու մասին Փաշինեանի վերջին «մեկնաբանութիւնը» կամ «պատասխանը» ոչ միայն չտւեց Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսեանի եւ ողջ հասարակութեանը հետաքրքրող հարցի պատասխանը (7:38 րոպէ տեւած տւայտանքների ժամանակ նա այդպէս էլ չարտասանեց մի բառակապացութիւն. «Շուշին հայկական է, եւ վե՛րջ»), այլեւ ջրի երես հանեց արդէն ապացուցման կարիք չունեցող հրէշաւոր դաւաճանութեան եւս մի քանի կարեւոր դրւագներ:

Ժամանակի խոշորագոյն զօրահրամանատարներից մէկը՝ ռուսական ռազմարւեստի մշտափայլ աստղ, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը, դէմ էր, որ 1812 թ. Հայրենական մեծ պատերազմի եւ 19-րդ դարի խոշորագոյն՝ Բորոդինոյի ճակատամարտին յաջորդող ժամանակահատւածում շարունակւէր պատերազմը Եւրոպայում, եւ ռուսական զօրքերը 1813 թ. սկզբներին Նապոլէոնին հետապնդէին այնտեղ. նա քաջ գիտակցում էր, որ դրանով կամրանային Անգլիայի դիրքերը, որին նա համարում էր ապագայի թշնամին։

Նիկոլը, չբաւարարւելով ներկայ սերնդի սպանութեամբ, անցել է յաջորդ սերունդների ստորացմանը։ Նրա բազմաթիւ քայլեր, գործողութիւններ եւ, առաւել եւս, յայտարարութիւններ, ՀՀ-ի, Արցախի ու հայ ազգի ներկան դժոխքի վերածելուց զատ, միտւած են ապագային:

Մի քանի հարցադրումներ՝ ՀՀ-ի տարածքով կառուցւելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ ուղիների մասին:

Իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրոյթից, վաղ առաւօտեան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանութեան մօտ 70 մեքենայի, ոստիկանութեան զօրքերի մօտ 3.000 ներկայացուցչի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի եւ այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինեանի՝ օդանաւակայան հասնելը եւ դէպի Մոսկւա ուղեւորւելը:

Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։